Սիրահարված տղամարդու 11 հիմնավորում կամ ինչպե՞ս հասկանալ, որ տղամարդը սիրահարված է
ՖՈՏՈMediaMag.amը գրում է.
Կա՞ արդյոք տարբերակ տղամարդու զգացմունքները, լուրջ հարաբերություններին նրա պատրաստակամությունը ստուգելու համար։ Պատասխանում ենք՝ ԱՅՈ…
Եվ այսպես սկսենք՝ սիրահարված տղամարդու 11 հիմնավորում.
1. Քո երջանկությունը՝ իմ երջանկությունն է
Սիրել ինչ-որ մեկին՝ նշանակում է էմոցիոնալ կապ զգալ։ Երբ տղամարդը իրոք (այլ ոչ թե ցուցադրական) ձեզ հետ «մեկ ալիքի վրա է», նշանակում է նա հետաքրքրված է երկարատև հարաբերություններով։ Ինչպես ասել է հայտնի գրող Ռոբերտ Հայլայնը. «Սերը՝ այն վիճակն է, որում այլ մարդու երջանկությունը շատ ավելի կարևոր է, քան քո սեփականը»։
2. Ես մտածում եմ, որ դու իդեալական ես, չնայած գիտեմ, որ այդպես չէ
Անկասկած՝ կատարյալ մարդիկ չեն լինում։ Բայց երբ տղամարդը իրոք սիրահարված է կնոջը՝ ամեն ինչ նրա մեջ տղամարդու համար գեղեցիկ է թվում։ Ոչ միայն արտաքինը, այլ նաև պահվածքը, քայլվածքը, ժպիտը, տարօրինակությունները և սովորությունները։ Իհարկե, նա գիտի որ կինը թերություններ ունի, բայց դա նրան ուղղակի չի հետաքրքրում։ Նա չի մտածում, ուղղակի տեսնում է միայն լավագույն կողմերը։
3. Ես կատարում եմ իմ խոստումները
Ինչ ուզում ես ասա, բայց «ես քեզ սիրում եմ»՝ միայն խոսքեր են… Եթե դրանք ամրացված չեն կոնկրետ գործողություններով, ապա անմիջապես կասկածներ են առաջանում։ «Ճիշտ» տղամարդը հասկանում է, որ խոստումները, տրված կնոջը, անպայման պետք է կատարվեն։ Նա չի ապացուցի ձեզ խոսքերով՝ միայն գործողություններով։
4. Ես հարգում եմ քեզ
Տղամարդը չի կարող սիրել մի կնոջ, ում չի հարգում։ Սեր՝ նշանակում է խորը հարգանք զգացմունքների / մտքերի / կարծիքների։ Սիրող տղամարդը երկուսին վերաբերող լուրջ որոշումներ կայացնելուց առաջ՝ միշտ խորհրդակցում է կնոջ հետ։
5. Ես հավատում եմ քեզ
Սիրո եզրերից մեկն է նաև՝ փոխադարձ վստահությունը։
6. Ես միշտ ձգտում եմ որևէ բան անել քեզ համար
Իրական սերը պահանջում է անընդհատ ակտիվ գործողություններ և արարքներ։ Եթե դա տեղի չի ունենում՝ զգացմունքները հանգչում են նույնքան արագ, որքան ծնվում են։ Իմաստուն տղամարդը հասկանում է, որ կնոջը գրավելը բավական չէ, հարկավոր է անընդհատ աշխատել, որպեսզի պահպանել և զարգացնել հարաբերությունները։
Շարունակությունն՝ այստեղ.