Ամառային արդյունավետ սննդակարգ
ՖՈՏՈԱմառային արդյունավետ սննդակարգը խնձորի սննդակարգն է։
Այդ սննդակարգը շատ հարմար է նիհարելու համար։ Խնձորի սննդակարգը կարգավորում է նյութափոխանակությունը, օգնում պայքարել ավելորդ քաշի դեմ։ Ամենալավ տարբերակը մեկ բեռնաթափող «խնձորի օր» կազմակերպելն է։ Դա հատկապես օգտակար է աղեհամակարգի հետ խնդիրների պարագայում։ Քաշի նվազեցման համար անհրաժեշտ է շաբաթական երկու անգամ «խնձորի օր» հայտարարել։ Բացի այդ, սննդակարգն օգտակար է հիպերտոնիայով եւ աթերոսկլերոզով տառապողների համար։
Խնձորի սննդակարգը կիրառելի է մի քանի տարբերակով։
Տարբերակ 1-ին՝ օրվա ընթացքում օգտագործել միայն խնձորներ եւ մեծ քանակությամբ հեղուկ խմել։
Տարբերակ 2-րդ՝ օրվա ընթացքում ուտել մեկ ու կես կիլոգրամ խնձոր։ Եվ ոչինչ խմել չի կարելի։ Խնձորում առկա հեղուկը բավական կլինի։
Տարբերակ 3-րդ՝ խնձորի եւ կեֆիրի սննդակարգ։ Օրական 5-6 անգամ օգտագործել կես բաժակ կեֆիր եւ 1 խնձոր։
Տարբերակ 4-րդը թերեւս ամենաբարդ տարբերակն է։ Խնձորների քանակը փոխփոխվում է վեց օրվա ընթացքում ամեն օր։ Այսպես, 1-ին օր՝ 1կգ խնձոր, 2-րդ օր՝ 1.5 կգ, 3-րդ օր՝ 2 կգ, 4-րդ օր՝ 2 կգ, 5-րդ օր՝ 1.5 կգ, 6-րդ օր՝ 1 կգ։ Կարելի է խմել կանաչ թեյ, ուտել սեւ չորահաց։
Խնձորի սննդակարգը շատ օգտակար է նաեւ ծխելը թողած մարդկանց համար։ Այն պետք է կիրառել 3 օրում։ Բացի խնձորներից, կարելի է նաեւ կանաչ թեյ խմել։
Աղբյուրը՝ zhenskoe-mnenie.ru