Կարողանալ ներել. 7 տարբերակ, թե ինչպես վերականգնել կորցրած հարաբերությունները
ՖՈՏՈMediaMag.am-ը գրում է.
Կյանքում ամեն ինչ էլ պատահում է, և գաղտնիք չէ, որ ամենաշատը մեզ ցավեցնում են ամենաթանկագին և ամենահարազատ մարդիկ։ Երբեմն թվում է, որ բաժանումից հետո հարաբերությունները հավերժ կորսված են և վերականգնելն անհնար է։ Այն երբեք նախկինի նման չի լինի։ Սկզբունքորեն այդպես էլ կա։ Կարելի է հարաբերությունները ավելի վատացնել կամ ավելի լավացնել։ Այդ ճգնաժամը հաղթահարելու համար գոյություն ունի ընտանեկան հոգեբանների մի քանի խորհուրդ, որոնք ընդհանրացված են հատուկ ձեզ համար։
1. Ուշադիր եղեք, խոսեք իրար հետ
Լռությունն այժմ՝ ամենավատ տարբերակն է, որ կարող եք ընտրել։ Պարտադիր չէ ամեն անգամ հատ առ հատ վերլուծել տեղի ունեցածը, ավելի օգտակար է հիշել այն հաճելին և անմոռանալին, որ կապել է ձեզ սիրո ամուր կապերով՝ առաջին հանդիպում, առաջին ժամադրություն, առաջին համբույր…
2. Փորձեք ընդունել տեղի ունեցածը
Վերադառնալ անցյալ և ամեն ինչ փոխել՝ ձեզ մոտ չի ստացվի։ Այնպես որ մնում է համակերպվել նրան, ինչ կա հիմա։ Ամեն ինչ իր պատճառն ունի։ Եվ յուրաքանչյուր մարդու թերություն՝ իր առավելության հետևանքն է։
3. Ժպտացեք, փորձեք իրար հետ անել այն, ինչ ուրախություն է պարգևում
Դա թույլ կտա խլացնել ոչ հաճելի էմոցիաները, իսկ դրանց փոխարեն կգան նոր տպավորությունները։
4. Տեղի ունեցածը մի պատմեք ծանոթներին և ընկերներին (հատկապես դա վերաբերում է գեղեցիկ սեռին)
Այլապես ամեն անգամ ստիպված կլինեք վերադառնալ առաջ եկած պրոբլեմներին։ Բացի դրանից դա բամբասանքների առիթ կտա՝ իսկ դա բոլորովին այն չէ, ինչ հարկավոր է հարաբերությունների վերականգնման համար։
5. Եղեք համբերատար և բարեհամբույր
Ցույց տվեք, որ դուք մոռացել եք վեճերը և ձեր մեջ ամեն ինչ նախկինի պես է։ Եթե նույնիսկ ինչ-որ բան հիշեցնում է տեղի ունեցածը։ Անցյալը ետ չես բերի, պետք է հարաբերությունները նորովի կառուցել։
6. Ավելի շատ գրկախառնվեք
Զգայական կոնտակտը վստահություն և հանգստություն կտա։ Հասարակ գրկախառնությունները կարող են մտերմացնել ոչ պակաս, քան կրքոտ գիշերը։
Շարունակությունն՝ այստեղ.