Կիևում աղբամանի մեջ հայտնաբերված մերկ տղամարդուն ռումբի տեղ են դրել (տեսանյութ)
ՎԻԴԵՈԿիևում ոստիկանները փողոցներից մեկի աղբարկղում հայտնաբերել են մերկ տղամարդու, որին ի սկզբանե ռումբի տեղ էին դրել, այս մասին գրում է kiev.unian.net-ը:
Ուկրաինայի մայրաքաղաքի Օբոլոնյան շրջանի Գորոդսկայա փողոցի վրա անվտանգության սարքերի աշխատելուց հետո դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբ: Նշվում է, որ ահազանգ է ստացվել, որ աղբի տարրայում կասկածելի իր կա, հնարավոր է՝ ռումբ:
Փոխարենը՝ աղբի տարրան բացած ոստիկաններն այնտեղ գտել են ամբողջովին մերկ տղամարդու: Վերջինս, իր իսկ խոսքով, մոտակայքում գտնվող Գորենկա գյուղից է: Նա պատմել է, որ Կիևում իր վրա է հարձակվել երեք անծանոթ և խլել այն ամենն, ինչ ուներ, այդ թվում՝ հագուստը:
Իրավապահ մարմիններն ընդգծել են, որ տղամարդը եղել է ոչ ադեկվատ վիճակում, սակայն ալկոհոլ չի օգտագործել: Ենթադրվում է, որ վերջինս գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ:
«Յուրաքանչյուրը զվարճանում է՝ ինչպես կարող է», - ասել է աղբի միջից դուրս եկած տղամարդը:
Իրենց յուրօրինակ «գտածոն» ոստիկանները փոխանցել են բժիշկներին: