«Ես ցանկանում եմ ռուսական շոուբիզնեսի վերջին գեր կինը մնալ»․ Լոլիտան` իր սկանդալային ելույթի մասին
ՖՈՏՈLife.Tert.am/Բաքվում կայացել է «Жара» փառատոնը, որին բազմաթիվ ռուս աստղեր էին ներկա։ Փառատանի ընթացքում կատարված իրադարձություններից առավել հիշարժան էր երգչուհի Լոլիտայի կատարումը։ Այն լայն քննարկումների առիթ դարձավ Լոլիտայի հագուստի պատճառով։
Tochka-ն գրում է, որ մինչև На Титанике երգը կատարելը երգչուհին հայտարարել է, որ ելույթը նվիրում է հատուկ հրավիրված հյուրին՝ Rammstein խմբի մեներգիչ Թիլ Լինդեմանին։ Ելույթի ընթացքում երգչուհին հանել է վերին հագուստն ու մնացել թափանցիկ կոմբինիզոնով։
Ելույթից հետո Լոլիտան մեկնաբանել է իր արարքը․ «Ես ցանկանում եմ ռուսական շոուբիզնեսի վերջին գեր կինը մնալ»։
Նշենք նաև, որ համացանցի օգտատերերը Լոլիտայի տեսքը համեմատել են երգչուհի Ջենիֆեր Լոպեսի տեսքի հետ։ Նրանք, իրոք, նման են, սակայն տարբեր կառուցվածքներ ունեն։