Ուզո՞ւմ եք իմանալ ինչ անել հետո: Ընտրեք քարտը և կարդացեք Օշոի կանխատեսումը
ՖՈՏՈMediaMag.am-ը գրում է.
Զգում եք որ փակուղու առա՞ջ եք կանգնած և չգիտեք ի՞նչ անել այս կամ այն իրավիճակում…
Ամենայն հավանականությամբ ծանոթ եք Օշոի իմաստուն խորհուրդներին: Մտովի հարցադրեք ձեզ հուզող հարցը և ընտրեք քարտը: Ձեր ներքին ձայնը անպայման կհուշի ճիշտ ընտրությունը: Եվ այսպես, ընտրեք քարտը և կանխատեսումը կարդացեք ներքևում:
1. Դադարիր մտածել, թե ինչպես սեր ստանալ, այլ սկսիր այն տալ: Տալով՝ ստանում ես: Այլ ճանապարհ չկա…
2. Նվիրեք կյանքը գեղեցիկին: Մի նվիրեք գարշելիին: Դուք այդքան շատ ժամանակ, էներգիա չունեք, որպեսզի անտեղի ծախսեք: Այդքան փոքր կյանքը, այդքան քիչ էներգիան ուղղակի հիմարություն է ծախսել բարկության, տխրության, ատելության և խանդի վրա:
3. Սովորեք ավելի շատ ծիծաղել: Ծիծաղը նույնքան սուրբ է, որքան աղոթքը: Ձեր ծիծաղը կծաղկեցնի ձեր մեջ հազար ու մի վարդ:
4. Ձեր կյանքում գալիս է այնպիսի ժամանակ, երբ դուք հեռանում եք դրամաներից և դրանք ստեղծող մարդկանցից: Դուք շրջապատում եք ձեզ մարդկանցով, ում հետ կարողանում եք ծիծաղել: Դուք մոռանում եք վատը և կենտրոնանում լավի վրա: Սիրում եք մարդկանց, ովքեր ձեզ ճիշտ են վերաբերվում և աղոթում մնացածի համար: Կյանքը այնքան կարճ է՝ ապրեք այն ոչ այլ կերպ, քան երջանիկ: Ընկնելը՝ կյանքի մի մասնիկն է, ոտքի կանգնելը՝ ապրելը: Լինել ողջ՝ նվեր է, իսկ լինել երջանիկ՝ ձեր ընտրությունը:
5. Մի սպասեք կատարելության և մի խնդրեք և մի պահանջեք այն ոչ մեկից: Սիրեք սովորական մարդկանց: Սովորական մարդկանց մեջ ոչ մի վատ բան չկա: Սովորական մարդիկ՝ յուրահատուկ մարդիկ են: Յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է: Սիրեք այդ յուրահատկությունը:
6. Երբ թվում է, որ կյանքում ամեն ինչ փուլ է գալիս՝ սկսեք մտածել այն մասին, թե ինչ կկառուցեք ազատված տեղում:
7. Ապրիր այնպես, որպեսզի քեզ հանդիպելուց մարդիկ ժպտան, իսկ քեզ հետ շփվելուց՝ դառնան մի փոքր ավելի երջանիկ:
8. Մի փախիր ինքդ քեզանից: Դու չես կարող լինել այլ մեկը:
9. Մի պայքարիր ոչ մի բանի դեմ և մի փախիր ոչնչից:
Շարունակությունն՝ այստեղ.