8 սխալ, որ թույլ եք տալիս մազերը լվանալուց
ՖՈՏՈMediaMag.am-ը գրում է.
Մի՞թե հնարավոր է գլուխը սխալ լվանալ: Պարզվում է հնարավոր է: Հատկապես աղջիկները, բնական է, ցանկանում են, որպեսզի մազերը անկրկնելի տեսք ունենան, սակայն դա կախված է մազերը խնամելու որակից: Իհարկե, մազերին անկրկնելի տեսք տալու համար շատերն են օգտագործում տարբեր տեսակի շամպուններ, բալզամներ և այլ միջոցներ: Սակայն թե ինչպե՞ս ճիշտ լվանալ մազերը՝ այս հարցը միշտ մնում է երկրորդ պլանում: եվ այստեղ էլ հենց սկսում են սխալները…
Սխալ N1. Դուք չորացնում եք մազերը սրբիչով
Մենք ձեզ երևի կհիասթափեցնենք, սակայն շփումից վնասվում է մազերի կառուցվածքը: Դրա փոխարեն, ավելի լավ է գլուխը փաթաթել սրբիչով և թողնել, որպեսզի խոնավությունը ներծծվի բնական ճանապարհով:
Սխալ N2. Չափն անցնում եք շամպունի քանակի առումով
Շատ՝ չի նշանակում լավ: Համենային դեպս դա վերաբերում է շամպունններին և կոնդիցիոներներին: Տրիխոլոգների կարծիքով, շամպունի քանակությունը պետք է տատանվի կախված այն բանից, թե որքան հաճախ եք լվանում գլուխը: Եթե լվանում եք ամեն օր, ապա երկու անգամյա օճառման անհրաժեշտություն չկա: Երկու անգամ պետք է օճառեն նրանք, ովքեր լվանում են գլուխը շաբաթական 2 անգամ:
Սխալ N3. Դուք շատ ագրեսիվ եք լվանում գլուխը
Գլուխը տրորերլու ու քերելու սովորությունը՝ մազերի թափվելու և վնասվելու համար մեկ պատճառն է: Բոլոր շարժումները պետք է լինեն փափուկ և նուրբ:
Սխալ N4. Չափազանց շատ եք շտապում
Եվ օճառը լավ չեք հեռացնում գլխից: Իսկ բոլոր պրոբլեմները առաջ են գալիս հենց մազարմատներից: Խնամված մազերի ոսկե կանոնն է՝ լավ պարզաջրված մազարմատներ:
Շարունակությունն՝ այստեղ.