4 նշան, որ սա ձեր առաջին կյանքը չէ Երկրի վրա
ՖՈՏՈlife.tert.am-ը հղում անելով otvetnavse.com-ին գրում է.
Մի տեսություն կա, ըստ որի՝ մարդը կարող է վերածնվել մի քանի անգամ: Ըստ Ռեինկարնացիայի տեսության՝ մարդը վերածնվում է այլ կենդանիների տեսքով, իսկ այս դեպքում՝ մարդը ծնվում է այլ մարդու մարմնում:
Կա չորս նշան, որոնց միջոցով կարելի հասկանալ, որ դուք նախորդ կյանք եք ունեցել.
Դուք հեշտությամբ կարողանում եք «կարդալ» մարդկանց
Դուք միշտ լավ եք հասկացել մարդկանց, նրանք երբեք չեն կարողացել խաբել ձեզ: Դուք հեշտությամբ հասկանում եք, թե որ մարդու հետ կարելի է շփվել, իսկ որի հետ ոչ: Դուք տարբերակում եք մարդկանց բնավորությունն ու կարողանում եք բոլորի հետ լեզու գտնել:
Դուք վայելում եք մենակությունը
Դուք հոգնել եք մարդկանց հետ շփումից: Դուք սիրում եք մենակությունն ու վայելում եք այն: Ձեզ համար ավելի հետաքրքիր է մենակ մնալ ու մտածել կամ որևէ գիրք կարդալ, քան աղմկոտ շրջապատում շփվել մարդկանց հետ:
Ձեզ դուր չի գալիս այս աշխարհի կառուցվածքը
Աշխարհի մասին լրիվ այլ պատկերացումներ ու մտքեր ունեք: Դուք կարծում եք, որ ղեկավար պաշտոնում հայտնվելու դեպքում՝ կարող եք զգալի ու խոշոր փոփոխություններ անել: Դուք մտածում եք այնպիսի թեմաների շուրջ, որոնք այլ մարդկանց մտքով անգամ չեն անցնում:
Դուք տարօրինակ կերպ եք ազդում մարդկանց վրա
Ձեզ հետ շփվելով՝ մարդիկ տարօրինակ զգացողություն են ունենում: Նրանց թվում է, թե առաջ հանդիպել են ձեզ հետ, թե դուք ավելի շատ գիտեք, քանի իրենք: Նրանք սկսում են նախանձել ձեզ, իսկ ձեզ համար այդ ամենը պարզապես ծիծաղելի է: Դուք այնպես եք վերաբերվում մարդկանց, ասես նրանք փոքր երեխաներ լինեն: