Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է բնութագրում Ձեր ծննդյան օրվա թիվը

ՖՈՏՈ

MediaMag.am-ը գրում է.

Ծննդյան օրվա թիվն անփոփոխ է. այն միևնույնն է յուրաքանչյուր անհատի կյանքում և ալիքային ամբողջական դաշտով է պարուրում վերջինիս` կյանքի առաջին իսկ օրերից մինչև կյանքի ավարտը։

 

 

Ծննդյան օրվա թվով կարելի է որոշակիորեն բնութագրել մարդուն, իմանալ նրա բնավորության մասին և, նույնիսկ, ղեկավարել նրա ճակատագիրն ու ապագան։ Ծննդյան օրվա թիվը հնարավորություն է ընձեռում բացահայտելու մարդուն, նրա ծնողներից ժառանգաբար փոխանցված բնավորության գծերը։ Սրանով են պայմանավորված նաև անհատի` իրադարձությունները կառավարելու և իրավիճակին տիրապետելու կամայական գծերը։ Ծննդյան օրվա թիվն առաջնային կարևորություն ունի նաև այն պատճառով, որ ուղղորդում է մարդուն գործողությունների ճիշտ ճանապարհով` թույլ չտալով վերջինիս գործել իր հակումներին հակառակ։ Այլ կերպ գործելու դեպքում անհատի կյանքում անհաղթահարելի խոչընդոտներ են ծառանում։ Այդ թիվը ստացվում է ծննդյան ամսաթվի բաղադրիչ թվերի հանրագումարից և համարվում է անհատականության թիվը, որը բացահայտում է անհատի բնավորության գծերը։
Բազմանիշ թվերը և հաշվարկը պարզեցնելու նպատակով մշակվել են հաշվարկման տարբեր համակարգեր, որոնցից ամենատարածվածը հետևյալն է. պետք է իրար գումարել տվյալ թվի բոլոր բաղադրիչները և եթե հանրագումարում 10 կամ ավելի մեծ թիվ ստացվի, ապա հարկավոր է ստացված թվի բաղադրիչները կրկին գումարել իրար։ Այս գործողությունը պետք է կրկնել այնքան, մինչև ստացվի 1-ից 9-ը ընկած միանիշ թիվ։

ԻՍԿ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՇՎԱՐԿԵԼ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ՏԱՏԱՆՈՒՄԱՅԻՆ ԴԱՇՏԻ ԹԻՎԸ

Տատանումային դաշտի թիվը հաշվարկվում է հետևյալ մեթոդով. գումարվում են ծննդյան օրվա, ամսվա, տարվա թվերի բոլոր բաղադրիչները, օրինակ.
23 հունվարի, 1955թ. = 1+2+3+1+9+5+5=26=2+6=8։
Այսպիսով, տատանումային դաշտի թիվը մեր օրինակում հավասար է 8-ի։

ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 1

Սա սեփական անձի փառքի և զորեղության, ազդեցիկության և փառասիրության խորհրդանիշն է։ Ծննդյան 1 թիվ ունեցող մարդիկ երբեք չեն շեղվում իրենց ճանապարհից, գիտակցում են իրենց ներուժը և նոր բարձունքների հասնելու համար չեն փորձում դույզն-ինչ ավելի կտրուկ քայլերի դիմել։ Բարձունքի հասնելու ճանապարհը ծննդյան 1 թիվ ունեցող մարդկանց համար ևս հանդարտ, բայց և նպատակասլաց ռազմավարությամբ է իրականանում։
Խորհուրդ ենք տալիս խուսափել եսակենտրոնությունից և շահամոլությունից, կամայականությունից և քմահաճությունից և դրսևորել զգուշավորություն։ Վատ չէր լինի, եթե Ձեր շահերը պաշտպանելիս չանտեսեք նաև դիմացինի շահերը։ Այլապես Ձեր շրջապատում արհեստական կոնֆլիկտային իրավիճակ կստեղծվի և արդյունքում կկորցնեք Ձեր ընկերներից շատերին։
Լինելով ուժեղ` ծննդյան 1 թիվը հաստատուն է և մեծ վերելքներ կարող է խոստանալ բոլոր այն մարդկանց, ովքեր կհետևեն խորհուրդներին։

ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 2

Ծննդյան 2 թիվը խորհրդանշում է հոգեկան վիճակի, վարքի և գործողությունների մեջ հավասարակշռությունը, հանգիստ և ներըմբռնող բնավորությունը, փոխզիջման գնալու կարողությունը, բարդ խնդիրների և «սուր անկյունների» հարթեցումը։
Ներքին հակասությունները, անտեղի լրջամտությունը, ընկերներին և շրջապատող մարդկանց տրվող անվերջ խորհուրդները կարող են խանգարել նրանց` զբաղվելու իրենց իսկ առջև ծառացած խնդիրներով։ 2 թիվը հակաթեզ է, այն միևնույն ժամանակ թե՛ հավասարակշռություն և թե՛ հակադրություն է։
Այս թիվը գտնվում է լույսի և խավարի, բարու և չարի, տաքի և ցրտի, հարստության և աղքատության, կյանքի և մահվան միջև։ Այս թիվն ունեցող մարդիկ կարող են ընդունել բոլոր իրավիճակները այնպիսին, ինչպիսին որ կան, հարմարվել և հաշտվել դրանց հետ։
Խորհուրդ կտայինք խուսափել ծայրահեղություններից, ամեն կարգի անվստահությունից և ծայրաստիճան մեծահոգությունից։
Լավ կլիներ, որ այլոց հանդեպ հոգատար լինելու հետ մեկտեղ ուշադիր լինեն նաև իրենց սեփական անձի հանդեպ։ Նրանցից հրաշալի խորհրդատու և նախագծող կստացվի, մինչդեռ որպես կատարող նրանք երբևէ չեն փայլի։ Նրանք կարիք ունեն համահեղինակների, համախոհների և գաղափարակիրների։
Սակայն, խորհուրդ է տրվում գործընկեր ընտրելիս շարժվել ոչ միայն զգացմունքներով, այլ նաև բանականությամբ։

ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 3

Ծննդյան 3 թիվը մյուս թվերի համեմատ ամենից արագ և հեշտությամբ է թույլ տալիս բացահայտել իր բնավորությունը։
Պետք է ասել, որ նրանք օժտված են սուր և ինտուիտիվ (ներըմբռնողական) բանականությամբ, գիտելիքներն արագ և հեշտ յուրացնելու կարողությամբ, որը հաճախ ի հայտ է գալիս շատ վաղ տարիքում։ Նրանք տաղանդավոր և ընդունակ մարդիկ են, սակայն առանց որևէ մեկի օգնության չեն կարողանում լիարժեք կերպով օգտագործել իրենց տաղանդը, քանի որ նպատակներին հասնելու համար ընտրում են առավել հեշտ ճանապարհներն ու միջոցները։
Նրանք նախընտրում են հարմարվել այն ամենին, ինչից անմիջական օգուտ է ակնկալվում։
Այս թիվն ունեցող մարդիկ կյանքի հանդեպ ցուցաբերում են ոչ շատ լուրջ վերաբերմունք։ Նրանք ձգտում են հետաքրքիր զրուցակիցների, թեթև, հաճելի միջավայրի, մշտական զվարճանքների։ Գերադասում են ապրել օրվա պարգևած հաճույքներով` չմտահոգվելով ապագայի մասին։
Գործը ճիշտ սկսելու դեպքում նրանք մեծ հաջողությունների կհասնեն, քանի որ վստահ են իրենց ուժերին և իրենց գործի գիտակն են։
Սակայն, ի ծնե անհամբեր խառնվածքը, ավելի հեշտ գործունեության հակվածությունը կարող են խանգարել նրանց այլ` ավելի մեծ հնարավորություններ ընձեռող, մասնագիտական ոլորտ դուրս գալուն։

ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 4

Ծննդյան 4 թիվը խորհրդանշում է հավասարակշռված և աշխատասեր անհատականություն, որը զգուշավոր է և խուսափում է վտանգավոր ձեռնարկումներից։
Ծննդյան 4 թիվ ունեցող մարդիկ ընդունակ են և իրենց գաղափարներով ու ծրագրերով փորձում են ամեն ինչում ինքնուրույն` առանց որևէ կողմնակի աջակցության գլուխ հանել։ Նրանց կարգախոսն է հուսալիությունը, կայունությունն ու ազնվությունը։
Նրանց խաբել հնարավոր չէ, և լավ կլիներ, որ նրանք ինքներն էլ խուսափեն ինքնախաբեությունից։
Եթե նրանց պահանջները համեստ են և նույնքան համեստ են դրանց հասնելու ուղիները, ապա 4 թիվը կարող է նրանց համար դառնալ պարտության խորհրդանիշ։
Սակայն միևնույն ժամանակ այդ նույն թիվը կարող է գիտելիքներ և մասնագիտական ձեռքբերումներ ստանալու համար պարարտ հող հանդիսանալ։

ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 5

Ծննդյան 5 թիվը խորհրդանշում է խանդավառությամբ լի անհատականություններին, որոնք արկածների և վտանգավոր պատմությունների մեջ ներգրավվելու հակվածություն ունեն։ Նրանց գրավում է այն ամենը, ինչ նոր է և արտասովոր։
Այս թիվն ունեցող մարդիկ սիրում են անդադար շարժման մեջ լինել, գործուղումներն ու ճանապարհորդությունները նրանց տարերքն են, և պետք է ասել, որ ամեն տեղ նրանք իրենց հարմարավետ են զգում։
Նրանք արագ և հեշտությամբ են յուրացնում օտար լեզուները և այլ ժողովուրդների ավանդույթները։
Շատ հաճախ նրանց գործողություններն ու պահվածքը կարող են լինել ոչ ադեքվատ. պահի ազդեցության տակ ծննդյան 5 թիվ ունեցող մարդիկ կարող են հունից դուրս գալ և դառնալ անկանխատեսելի։
Բոլոր տեսակի դժվարություններից նրանք «ջրից չոր են դուրս գալիս»։ Կյանքում նրանց շատ են օգնում հնարամտությունը, սրամտությունը և կենսուրախությունը։
Հաճախակի փոփոխությունների հանդեպ սերը կարող է խթան հանդիսանալ ներկան գնահատելու և շոշափելի ձեռքբերումները տեսնելու համար։

ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 6

Ծննդյան 6 թիվը համարվում է անգերազանցելի։ Այս թիվն ունեցող մարդիկ իրենց բնույթով ազնիվ, շիտակ և վստահելի են։ Առաջադիմական հայացքների տեր են, սակայն դա ավելի շատ իրենց համար «կերպար» ստեղծելու, շըրջապատի համակրանքն ու հարգանքը վայելելու համար է։ Որպես կանոն, այս մարդիկ խաղաղասեր են և իրենց շրջապատում էլ են փորձում խաղաղ և հանգիստ մթնոլորտ ստեղծել։ Նրանցից բառի բուն իմաստով լավատեսություն և կենսախնդություն է ճառագում։
Նրանք իրենց վստահված գործերը հաջողությամբ են կատարում և յուրաքանչյուր աշխատանքում իրենց արդարացնում են։ Պետք է ասել, որ այդ մարդիկ բավարարվում են ձեռք բերածով և մեծ փառքի և հաղթանակների չեն ձգտում։
Սառնասրտության դիմակը նրանց չի սազում, քանզի այն կասկածի և անվստահության մթնոլորտ կարող է ստեղծել։

ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ 7

Ծննդյան 7 թիվը խորհրդանշում է թե՛ առեղծվածությունն ու չբացահայտված լինելու ցանկությունը և թե՛ գիտելիքների խորն իմացությունը։ Այս հակասությունների շարքը կարելի է անդադար շարունակել։
Ծննդյան 7 թիվ ունեցող մարդկանց հատուկ են բնավորության այնպիսի արտառոց գծեր, ինչպիսիք են` ջանասիրությունն ու բանաստեղծական ոգին, տարօրինակությունները, վերլուծական մտածողության հակվածությունն ու խորը նրբազգացությունը, հարուստ և վառ երևակայությունը։
Այս թվի տակ ծնվում և դաստիարակվում են կոմպոզիտորներ ու երաժիշտներ, գրականագետներ ու բանաստեղծներ, փիլիսոփաներ ու ճգնավորներ, մտավորականներ ու մենակյացներ։
Ոգեշնչման համար նրանք մենության և առանձնանալու կարիք ունեն։ Այս թվի տակ ծնված թույլ անհատականությունները հեշտությամբ կարող են հուսալքության և հոռետեսության գիրկն ընկնել, իսկ առավել ուժեղները` դառնալ վառ անհատականություններ և հաճախ` համաշխարհային հռչակ վայելող մարդիկ։

Շարունակությունն՝ այստեղ.

Թուրքիան հրաժարվել է թույլ տալ Իսրայելի նախագահի ինքնաթիռը մտնի իր օդային տարածք Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է անում ՄԱԿ-ին թույլ չտալ, որ 23 հայ պատանդներ մաhանան անտարբերության մեջ Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 15 հրթիռ Ինչպե՞ս զարդարել տոնածառը 2025-ի Ամանորին. հաջողակ գույները WhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրությունները Ալեն Սիմոնյանը Վիետնամի կոմկուսի Նին Բին նահանգի քարտուղարի հետ քննարկել է երկկողմ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր Ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանի թիմը ազատման դիմումներ է գրում․ պաշտոնանկությունների շարք Թբիլիսիում վրաններում գիշերած ցուցարարները շարունակում են ակցիան Հռոմի պապը կոչ է արել ուսումնասիրել` արդյոք Գազայում կատարվողը «ցեղասպանության» նշաններ ունի Բաքվում հերթական uկանդալն է տեղի ունեցել COP-29-ի շրջանակներում. Տաթևիկ Հայրապետյան Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25 տոկոսով. Պապոյան Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ոչ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում. Օլիվիե ԴըկոտինյիՌԴ-ն ուկրաինական Սումիում հարվածել է բնակելի թաղամասին. զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ երեխաներ Մայրը որոշել է «գնալ» որդու հետևիցՎան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռնամարտ Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում Վերին Լարսում ավելի քան 600 հայկական բեռնատար է սպասում Հայաստանում երկրաշարժ է գրանցվելՌուսաստանը Չինաստանում կայացած ցուցահանդեսում ցուցադրել է արդիականացված 2S25M Sprut-SDM1 ինքնագնաց հրանոթը «Գրետան չի օգնի. Փաշինյանը հանդես է գալիս Հայաստանի ռազմավարական կապիտուլացիայի օգտին»ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ևս հաստատեց՝ ազատման դիմում է գրել «Սուրեն Պապիկյանի հրաժարականի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը». Արամ Թորոսյան «Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ ակնկալիքներ են հնչեցվել. «Մենք չգիտենք, թե կոնկրետ ինչի շուրջ չեն կարող պայմանավորվել»» Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել ՍանոսյանՔյարամյանը հաստատեց, որ հեռանում էԵ՞րբ է մերժվում կենսաթոշակի նշանակումը Հայաստանը պահանջել է ԽՍՀՄ-ից ԼՂՀՆ-ն միացնել իրեն․ պատմության այս օրը (18 նոյեմբեր)ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը՝ հրաժարականների մասին ՆԳՆ-ից հաստատեցին՝ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հաստատում է՝ ազատման դիմում է գրել Աջափնյակ վարչական շրջանն ունի նոր ղեկավար Բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածելԻնչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Լույս չի լինելուԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ ՄակունցիցՊաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Նոր մանրամասներ՝ վթարից մահացած ընտանիքի գործովՌուբլին կտրուկ թանկացավՏեղ-տեղ առկա է մերկասառույց․ իրավիճակը՝ հիմա Ողբերգական վթար՝ Պեմզաշենում․ հայտնում են զոհի և վիրավորների մասին Մինչև նոյեմբերի 20-ը ձյուն կտեղաԼյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ«Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Իրանը պատրաստ է միջուկային բանակցություններին․ ԻԻՀ արտգործնախարար «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է
Ամենադիտված