Կարդում ենք շրթունքներով. բնավորության ի՞նչ գաղտնիքներ կարելի է իմանալ շրթնահետքերով
ՖՈՏՈMediaMag.am-ը գրում է.
Երբ մենք խոսում ենք շրթունքների մասին, դա հիմնականում այնպիսի հատկանիշներ են, ինչպիսին են «մեծ», «փոքր», «հաստ», «բարակ»: Երևի թե այսքանը: Բայց պարզվում է շրթնահետքերով շատ բան կարելի է իմանալ մարդու մասին:
Եթե խոսենք ձևի մասին…
Եռանկյուն
Դուք օգնում եք ուրիշներին հասնել իրենց նպատակներին: Դուք կարողանում եք տեսնել թե ինչ ունակություններ են թաքնված մարդու մեջ և կարող եք այնպես անել, որպեսզի նրանք կարողանան բացահայտել իրենց տաղանդը:
Ուղղանկյուն
Ձեր վրա է հիմնված բառացիորեն ամեն բան: Դուք այնպիսի մարդ եք, ով խորհուրդ կտա, կարող է պարտքով գումար հատկացնել, կարող է նույնիսկ տալ իր վերջին շապիկը: Ձեր ընկերության մեջ ձեզ կարելի է անվանել կնքամայր կամ կնքահայր:
Ռոմբ
Դուք նման եք եռանկյունուն նրանով, որ օգնում եք ուրիշներին հասնել բարձունքների: Բայց դուք ինքներդ ամբողջ ուժով ձգտում եք հաջողության:
Եթե խոսքը վերաբերում է չափսին…
Փոքր
Դուք կենտրոնանում եք դետալների վրա: Դուք այն մարդն եք, ով կկատարի աշխատանքը՝ հաշվի առնելով բոլոր մանր առանձնահատկություններն ու դետալները: Դուք գնահատում եք ճշգրտությունն ու ճշտապահությունը:
Շարունակությունն՝ այստեղ.