«Յուրաքանչյուր աղջիկ սեքսուալ է հենց այդ ժամանակ»․ Օլգա Այվազյանը՝ նոր իմիջի եւ ամառային հանգստի մասին
ՖՈՏՈStyle.News.am-ը գրում է.
Վերջերս համացանցում բուռն քննարկվեց երգչուհի Օլգա Այվազյանի նոր իմիջափոխությունը։ Շիկահեր աղջիկն այսուհետ ներկայանում է մուգ վարսերով։
NEWS.am STYLE-ը զրուցել է երգչուհու հետ ոճային փոփոխության, ամառային հանգստի եւ անձնական թեմաներով․
«Տարիների ընթացքում միշտ փոփոխել եմ վարսերիս գույնը, սակայն երկար ժամանակ շիկահեր էի, դրա համար էլ բոլորի համար սա կտրուկ փոփոխություն էր»,-ասում է Օլգան՝ հավելելով․
«Իրականում վարսերս հիմա շագանակագույն են, սեւահեր չեմ համարձակվի դառնալ, քանի որ հնարավոր է՝ նորից ցանկանամ վերադառնալ շիկահերի կերպարին։ Սիրում եմ փոփոխությունների ենթարկվել, չնայած տարիներ առաջ էլ նման երանգի վարսեր ունեի։ Ոճային փոփոխությունների առումով ինձ համարձակ համարում եմ, բայց ամեն ինչ անում եմ չափի մեջ»,-ասում է նա։
Շարունակությունն՝ այստեղ.