Տարօրինակ փաստեր հղիության մասին
ՖՈՏՈMediaMag.am-ը գրում է.
Հղիությունը ինքնին հրաշք է՝ սկզբից դու միայնակ ես, իսկ հետո պարզվում է, որ դուք երկուսն եք և այդ երկրոդը ապրում և զարգանում է քո որովայնում: Մի խոսքով դա բնության ամենազարմանալի և ամենահրաշալի երևույթներից մեկն է:
Ահա հավաքել ենք 12 տարօրինակ և հետաքրքրաշարժ փաստ հղիության մասին և հույս ունենք, որ այն ձեզ կհետաքրքրի ու կզարմացնի: Եվ այսպես.
2. Հղիության ժամանակ կնոջ մոտ մեծանում է սիրտն ու լյարդը, իսկ հոտառությունը սրվում է 11 անգամ: Այսպես բնությունը փորձում է կնոջը զերծ պահել սնունդից, որը կարող է վտանգավոր լինել սաղմի համար:
3. Արգանդում երեխան կարող է լացել, ծիծաղել և նույնիսկ պարել: Այնպես, որ հաճախակի լսեք լավ երաժշտություն, որպեսզի երեխան կարողանա պարել լավ երաժշտության տակ:
4. Խորիոնիկ գոնադոտրոպին կոչված հորմոնի միջոցով հղիության որոշումը մարդիկ գիտեին դեռևս 1927 թ.-ից: Սակայն այն ժամանակ չկար հարմարանք մեզը ուսումնասիրելու համար: Այդ իսկ պատճառով մեզը ներարկում էին էգ առնետին կամ ճագարին և մի քանի օրից սպանում: Եվ կենդանու ձվարանի վիճակից էլ որոշում էին հղի է կինը թե ոչ:
5. Առաջին հակաբեղմնավորիչը հայտնաբերել են դեռևս հին Եգիպտոսում մ.թ.ա. 200 թվականին: Հայտնի է որ նրա բաղադրության մեջ էր մտնում կոկորդիլոսի կղանքը, սակայն որքանով էր այն էֆեկտիվ՝ պատմաբաններին հայտի չէ:
6. Սաղմի շուրջը գտնվող ջուրը պարունակում է այնքան աղ, որքան օվկիանոսի ջրերը:
7. Երկիր մոլորակում ամեն 3-րդ երեխան աշխարհ է գալիս կեսարյան հատումով:
Շարունակությունն՝ այստեղ.