Ինչո՞ւ է ընդունված նվիրել կենտ թվով ծաղիկներ
ՖՈՏՈMediaMag.am-ը գրում է.
Ըստ հայկական, ֆրանսիական և օրինակ ռուսական ավանդույթների զույգ ծաղիկներ տանում են միայն հուղարկավորումներին, իսկ կենդանի մարդուն ընդունված է նվիրել միայն կենտ թվով ծաղիկներ:
Գրեթե ամբողջ Եվրոպայում, ԱՄՆ-ում և արևելյան երկրներում հակառակն է՝ նվիրում են զույգ թվով ծաղիկներ, որովհետև համարում են, որ զույգը հաջողություն է բերում:
Իսրաելցիները նվիրում են միայն զույգ թվով ծաղիկներ, իսկ հուղարկավորությունների ժամանակ ծաղիկ ընդհանրապես չեն բերում: Վրաստանում համարում են, որ այն ինչ կապված է ընտանեկան արժեքների հետ՝ երջանկություն է բերում, այդ պատճառով երկու ծաղիկ (զույգ)՝ երջանիկ համադրություն է, իսկ գերեզման տանում են կենտ թվով ծաղիկներ, որպեսզի «հանգուցյալը իր հետ չտանի զույգը»:
Այս ավանդույթի և սնահավատության արմատները պետք է փնտրել նախաքրիստոնեական աշխարհում:
Շարունակությունն՝ այստեղ.