«Պարող միլիոնատեր» Ջանլուկա Վակին տոնել է ծննդյան 50-ամյակը .(Լուսանկարներ)
ՖՈՏՈLife.Tert.am/Երեկ «Պարող միլիոնատեր» Ջանլուկա Վակին 50 տարեկան դարձավ։ Ծննդյան տարեդարձը Ջանլուկան տոնել է Իտալիայի Twiga Beach Club-ում։
Peopletalk-ը գրում է, որ երեկույթին բազմաթիվ հայտնի մարդիկ էին ներկա, այդ թվում նաև ռուս հաղորդավար Անդրեյ Մալախովն ու իր կինը։ Միջոցառման հատուկ հյուրերից էր Ջանլուկայի նոր ընկերուհին՝ «Վիցե միսս Տիեզերք 2015» Արիանդա Գուտյերեսը։ Նրանց հարաբերությունները վերջերս են հաստատվել, երբ Արիանդան իր ու Ջանլուկայի կրքոտ համբույրը պատկերող լուսանկար է հրապարակել։
Երեկույթի ընթացքում Ջանլուկան զվարճանում էր 20 տարեկան երիտասարդի նման։ Նա նաև հյուրերին էր զվարճացնում՝ դիջեյությամբ էր զբաղվում ու տարբեր մրցանակներ շնորհում։