Աղեղնավորները հաճելի հանդիպում կունենան․ օգոստոսի 8-ի աստղագուշակ
ՖՈՏՈԽոյ: Այսօր պետք է հասկանաք, որ այն ինչ անում եք կարող է վիրավորել ձեր հարազատներին։ Հնարավոր է, որ պետք է փոխեք ձեր մոտեցումն ու այլ կերպ վարվեք։ Օրվա վերջում լուրջ խոսակցություն կունենաք, որը որոշիչ կլինի ձեզ համար։
Ցուլ: Այսօր լսեք ձեր ներքին ձայնը։ Միայն ձեր նախազգացումները կարող են ճիշտ ճանապարհ հուշել։ Այսօր պետք չէ ուշադրություն դարձնել մարդկանց կարծիքին կամ խորհուրդներին, արեք միայն այն, ինչ ճիշտ եք համարում։
Երկվորյակ: Այսօր հիանալի օր կունենաք։ Օրվա ընթացքում միայն բարձր տրամադրություն կունենաք։ Փորձեք այդ տրամադրությունը նաև մտերիմներին շնորհել։ Օրն անցկացրեք հարազատներով ու ընկերներով շրջապատված։
Խեցգետին: Այսօր շատ զգացմունքային կլինեք։ Հնարավոր է, որ սկսեք կասկածել ձեր մտերիմներին։ Այսօր պետք չէ կարևոր որոշումներ կայացնել։ Ավելի լավ է մտածեք ձեր առողջության մասին ու զբաղվեք սեփական խնդիրներով։
Առյուծ։ Այսօր ձեր հաջողակ օրն է։ Օրվա ընթացքում ձախողումներ չեն լինի, ամեն բան ձեր պատկերացրածի պես կստացվի։ Փորձեք օգտագործել այս օրն ու ինչ-որ ձեռքբերում ունենալ։
Կույս: Այսօր պետք է շատ աշխատեք։ Միայն աշխատանքի ու ջանքերի շնորհիվ կկարողանաք հասնել ձեր նպատակներին։ Հնարավոր է, որ օրվա ընթացքում փոքրիկ դժվարություն ունենաք, սակայն ձեր նպատակասլացության շնորհիվ կհաղթահարեք այն։
Կշեռք: Այսօր ինչ-որ մեկին շատ օգտակար կլինեք։ Հնարավոր է, որ նույնիսկ չեք ճանաչում այդ մարդուն։ Ցուցաբերած օգնությունը ձեզ բավականության զգացողություն կպատճառի ու կբարձրացնի տրամադրությունը։
Կարիճ: Այսօր շատ ինքնավստահ կլինեք ու կկարողանաք գրավել մարդկանց ուշադրությունը։ Օրվա ընթացքում միայն դրական մտքեր կունենաք, ինչ էլ կօգնի հաջողությունների հասնել։ Շարունակեք անել այն, ինչ հիմա եք անում ու մոտ ապագայում ձեր նպատակները կիրականանան։
Աղեղնավոր: Այսօր բազմաթիվ խնդիրներ կունենաք, սակայն ընկերների շնորհիվ կկարողանաք հաղթահարել դրանք։ Օրը բավականին լարված կլինի, սակայն դա չի նշանակում, որ անհաջողություններ կլինեն։ Օրվա վերջում հաճելի հանդիպում կունենաք։
Այծեղջյուր: Այսօր մեծ փոփոխությունների օր է։ Մարդիկ աջակցում են ձեզ, իսկ դա նշանակում է, որ կկարողանաք հաղթահարել բոլոր դժվարությունները։ Մի վախեցեք սպասվող փոփոխություններից, քանի որ դրանք դրական կլինեն։
Ջրհոս: Այսօր բաց եղեք ցանկացած տեսակի նորության համար։ Ձեզ նոր տպավորություններ են անհրաժեշտ, այնպես որ սկսեք անել այն, ինչ նախկինում երբեք չեք արել։ Այսօր թույլ տվեք ինքներդ ձեզ խենթություններ անել։
Ձկներ։ Այսօր պատրաստ եղեք անակնկալների ու փոփոխությունների։ Օրվա ընթացքում ամեն բան անկանխատեսելի կլինի, փորձեք հանգիստ ընդունել այդ ամենը։ Երեկոյան լարվածություն կզգաք, սակայն որոշ ժամանակ անց իրավիճակը կհարթվի։