Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


8 պատճառ՝ ինչու են Ցուլերն իդեալական զուգընկեր

ՖՈՏՈ

Kefline.ru-ն գրում է, որ Ցուլերն իդեալական զուգընկերներ են։ Նրանց հատուկ է զգացմունքայնություն, կամակորություն, ռեալիստական մոտեցում կյանքի նկատմամբ։ Կայքը ներկայացրել է 8 պատճառ, թե ինչու են Ցուլերն իդեալական՝ հարաբերություններ սկսելու համար։

1. Հանգիստ են։ Ցուլերը նման չեն մարդկանց, ովքեր զայրույթի պահին պատրաստ են այրել իրենց շրջապատող ամեն բան։ Նրանք հազվադեպ են վեճերի մասնակից դառնում, հիմնականում պահպանում են հանգստությունը և երբեք չհիմնավորված հիստերիա չեն բարձրացնում։ Ցուլերի շրջապատում մարդիկ իրենց լավ են զգում, քանի որ նրանք վստահություն, հանգստություն են ճառագում։

2. Նվիրված են։ Ցուլերը երկարատև, կայուն հարաբերությունների կողմնակից են։ Գրեթե երբեք չեն հանդիպում մեկանգամյա սեռական հարաբերության համար։ Նրանք «հին դպրոցի» ներկայացուցիչներ են։ Զուգընկերներին ուշադիր են ընտրում, սկսում են լուրջ հարաբերություններ կառուցել միայն այն ժամանակ, երբ 100 տոկոսով վստահ են։ Մարդկանց միշտ դիտարկում են այն տեսանկյունից, թե արդյո՞ք վերջիններս կկարողանան երկար տարիների զուգընկեր դառնալ իրենց համար։ Ցուլերը հավատարիմ են։

3. Կրքոտ են։ Եթե ձեր զուգընկերը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ է, երբեք չեք դժգոհի ձանձրույթից, միօրինակությունից։ Նրանց համար սեռական հարաբերությունը սիրո բարձրագույն արտահայտություն է, և ոչ թե՝ մեխանիկական շարժումների համախումբ։

4. Համառ են, վճռական։ Նույնիսկ կյանքի դժվար պահերին, երբ կյանքը Ցուլին հարված է հասցնում հարվածի ետևից, նա հրաժարվում է հանձնվել։ Եթե նրանց որևէ բան չի բավարարում, դա դառնում է նրանց գլխավոր մոտիվացիան։

«Հանգստություն պահպանիր և շարունակիր պայքարել». այս բառերը լավագույնս բնորոշում են Ցուլերի մոտեցումը։ Նրանք համառորեն շարժվում են դեպի սեփական նպատակի իրականացում, նույնիսկ, եթե բոլորն ասում են, որ ոչինչ չի ստացվի։ Այս դեպքում արթնանում է Ցուլի կամակորությունը։ Իհարկե, այս հատկությունը երբեմն կարող է նյարդայնացնել մարդկանց։

Դուք Ցուլին խորհուրդ եք տալիս, թե ինչու չի կարելի անել հերթական ամբիցիոզ հիմարությունը, իսկ նա ամեն դեպքում անում է դա։ Բայց երբեմն նրանք իսկապես իրավացի են և հասնում են իրենց ուզածին։

5. Կարողանում են պաշտպանել սիրելիներին։ Ցուլերն ուժեղ են, բայց նաև՝ լռակյաց։ Դժվար իրավիճակների բախվելու դեպքում չեն վախենում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։ Եթե որևէ մեկը նեղացնի Ցուլի համար կարևոր մարդու, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը նախ՝ կհանգստացնի սիրելիին, ապա՝ կպատժի նրան նեղացնողին։

Սեփական կարծիքն արտահայտելիս Ցուլը չի թաքցնում իրականությունը, բայց կարողանում է այն տակտիկապես ճիշտ մատուցել։

6. Ռացիոնալ են, պրագմատիկ։ Ցուլն աշխարհը տեսնում է այնպիսին, ինչպիսին այն կա։ Նա երկնքում չի սավառնում։ Ցուլերը կարողանում են ռեալ նպատակներ դնել իրենց առաջ և հասնել դրանց։

Առանձնանում են տրամաբանական, ռացիոնալ մտածողությամբ։ Ցուլերը գնահատում են կայունությունն ու կանխատեսելիությունը։

7. Կարողանում են գնահատել կյանքի հրաշալի կողմերը։ Ցուլերը կարողանում են գնահատել այս աշխարհի գեղեցկությունը։

8. Ցուլերը ստեղծագործ մարդիկ են, ովքեր մեծ սիրտ ունեն։ Ցուլերը կարողանում են իրենց դրսևորել արվեստի բնագավառում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Թուրքիան հրաժարվել է թույլ տալ Իսրայելի նախագահի ինքնաթիռը մտնի իր օդային տարածք Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է անում ՄԱԿ-ին թույլ չտալ, որ 23 հայ պատանդներ մաhանան անտարբերության մեջ Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 15 հրթիռ Ինչպե՞ս զարդարել տոնածառը 2025-ի Ամանորին. հաջողակ գույները WhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրությունները Ալեն Սիմոնյանը Վիետնամի կոմկուսի Նին Բին նահանգի քարտուղարի հետ քննարկել է երկկողմ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր Ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանի թիմը ազատման դիմումներ է գրում․ պաշտոնանկությունների շարք Թբիլիսիում վրաններում գիշերած ցուցարարները շարունակում են ակցիան Հռոմի պապը կոչ է արել ուսումնասիրել` արդյոք Գազայում կատարվողը «ցեղասպանության» նշաններ ունի Բաքվում հերթական uկանդալն է տեղի ունեցել COP-29-ի շրջանակներում. Տաթևիկ Հայրապետյան Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25 տոկոսով. Պապոյան Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ոչ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում. Օլիվիե ԴըկոտինյիՌԴ-ն ուկրաինական Սումիում հարվածել է բնակելի թաղամասին. զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ երեխաներ Մայրը որոշել է «գնալ» որդու հետևիցՎան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռնամարտ Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում Վերին Լարսում ավելի քան 600 հայկական բեռնատար է սպասում Հայաստանում երկրաշարժ է գրանցվելՌուսաստանը Չինաստանում կայացած ցուցահանդեսում ցուցադրել է արդիականացված 2S25M Sprut-SDM1 ինքնագնաց հրանոթը «Գրետան չի օգնի. Փաշինյանը հանդես է գալիս Հայաստանի ռազմավարական կապիտուլացիայի օգտին»ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ևս հաստատեց՝ ազատման դիմում է գրել «Սուրեն Պապիկյանի հրաժարականի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը». Արամ Թորոսյան «Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ ակնկալիքներ են հնչեցվել. «Մենք չգիտենք, թե կոնկրետ ինչի շուրջ չեն կարող պայմանավորվել»» Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել ՍանոսյանՔյարամյանը հաստատեց, որ հեռանում էԵ՞րբ է մերժվում կենսաթոշակի նշանակումը Հայաստանը պահանջել է ԽՍՀՄ-ից ԼՂՀՆ-ն միացնել իրեն․ պատմության այս օրը (18 նոյեմբեր)ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը՝ հրաժարականների մասին ՆԳՆ-ից հաստատեցին՝ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հաստատում է՝ ազատման դիմում է գրել Աջափնյակ վարչական շրջանն ունի նոր ղեկավար Բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածելԻնչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Լույս չի լինելուԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ ՄակունցիցՊաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Նոր մանրամասներ՝ վթարից մահացած ընտանիքի գործովՌուբլին կտրուկ թանկացավՏեղ-տեղ առկա է մերկասառույց․ իրավիճակը՝ հիմա Ողբերգական վթար՝ Պեմզաշենում․ հայտնում են զոհի և վիրավորների մասին Մինչև նոյեմբերի 20-ը ձյուն կտեղաԼյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ«Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Իրանը պատրաստ է միջուկային բանակցություններին․ ԻԻՀ արտգործնախարար «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է
Ամենադիտված