ԱՄՆ-ում 12 տոննա կշռող մարտական ռոբոտ են ստեղծել (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱմերիկյան MegaBots ընկերությունը մշակել և ցուցադրել է նոր մարտական ռոբոտ։ Eagle Prime անունը ստացած ռոբոտը ներկայացնելու են «մենամարտերի», գրում է Lenta.ru-ն։
Այն ղեկավարելու համար անհրաժեշտ է միանգամից երկու օդաչու, ովքեր պետք է նստեն խցիկում։ Մեքենան կշռում է 12 տոննա, իսկ բարձրությունը շուրջ 5 մետրի է հասնում։ Հագեցած է V-աձև 8 մխոցով շարժիչով, որի հզորոթյունը կազմում է 430 ձիաուժ։
Առաջին «մենամարտը» տեղի կունենա ճապոնացի մասնագետների ստեղծած ռոբոտի հետ, ընթացիկ ամսում։ Այն նաև կմրցի չինացի մասնագետների ստեղծած Monkey King ռոբոտի հետ։