Կենդանակերպի ամենաեսասեր նշանները
ՖՈՏՈGreatpicture.ru-ն գրում է, որ կենդանակերպի նշանների ներկայացուցիչներից յուրաքանչյուրն ինչ-որ չափով եսասեր է։ Բայց կենդանակերպի որոշ ներկայացուցիչներ առավել հակված են եսասիրական դրսևորումների։
Խոյ։ Եսասիրության արքաներն են, քանի որ ամեն ինչում սեփական հետաքրքրությունն են որոնում։ Բայց նրանց եսասիրությունը չար բնույթ չունի. նրանց դրսևորում են այս հատկությունն այն պատճառով, որ միշտ ցանկանում են հասնել իրենց ուզածին։ Նրանց համար առաջին հերթին գոյություն ունեն սեփական նպատակներն ու կարծիքները։
Ցուլ։ Ինքնասիրահարվա՞ծ. այո։ Էգոի՞ստ. ոչ։ Ցուլերը եսասեր լինելու պատճառ չունեն, բայց սեփական հետաքրքրության փոքր բաժինը դիտարկում են ամեն ինչում։ Սովորաբար դա չի խանգարում նրանց հետ շփմանը։
Երկվորյակներ։ Երբեմն չափազանց ինքնավստահ են, բայց եսասեր չեն։ Կարծում են, թե գիտեն ամեն ինչ։ Սակայն երբեմն Երկվորյակների ինքնասիրահարվածությունը կարող է եսասիրության վերածվել։ Այդ դեպքում նրանք սկսում են որոշումներ կայացնել երկուսի փոխարեն։
Խեցգետին։ Խեցգետինների համար կարևոր չէ մյուսների տրամադրությունը։ Եթե նրանք լավ տրամադրություն ունեն, ամեն ինչ լավ է, եթե վատ տրամադրություն ունեն, ուրեմն վատ պետք է լինի բոլորի համար։
Առյուծ։ Ի ծնե եսասեր են։ Կարծում են, թե ամենագեղեցիկն են, ամենախելացին ու իմաստունը։ Երբեմն դա համապատասխանում է իրականությանը, բայց դեպքերի մեծամասնությունում Առյուծները գերագնահատում են իրենց։
Կույս։ Ամենահաճելի նշաններից են, քանի որ կարողանում են իրենց դիտարկել կողքից և զսպել իրենց։ Երբեմն եսասիրություն չեն ցուցաբերում՝ պարզապես շահի մասին պատկերացումներից ելնելով։
Կշեռք։ Կշեռքները սիրում են սեփական ժամանակը. մյուսների ծրագրերը նրանց չեն հուզում։ Նրանց թվում է, թե մարդիկ միշտ պետք է ժամանակ ունենան իրենց օգնելու համար։
Կարիճ։ Սարսափելի եսասերներ են։ Հաճախ հավատացած են, որ այս աշխարհն իրենց է պատկանում, այդ թվում՝ մարդկանց ժամանակը, սերն ու ուշադրությունը։
Աղեղնավոր։ Եսասեր են, սիրում են գովազդել իրենց՝ չափազանցնելով մանրամասները։ Հաճախ են ուրիշների հաղթանակներն իրենց վերագրում, ինչը չի կարող չվիրավորել մյուսների ինքնասիրությունը։
Այծեղջյուր։ Եթե Այծեղջյուրն իր առջև նպատակ է դրել, պարտադիր կհասնի դրա իրականացմանը։ Նրանց համար գոյություն ունեն միայն սեփական նպատակները, և նրանք տեսնում են միայն սեփական հետաքրքրությունները։ Եսասիրության այս դրևորումն օգտակար է հաջողությունների հասնելու համար, բայց ո՛չ հարաբերություններում։
Ջրհոս։ Ջրհոսները նման են Երկվորյակներին։ Նրանք անկեղծորեն հավատում են, որ միշտ ճիշտ են։ Սա երբեմն համապատասխանում է իրականությանը, քանի որ Ջրհոսները կրթված են, խելացի։
Ձկներ։ Զգացմունքային են, այդ պատճառով էլ եսասիրություն են ցուցաբերում սիրային հարաբերություններում։ Պաշտում են ուշադրությունը, այդ պատճառով աշխատում են բոլորի ուշադրությունը գրավել իրենց կողմը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը