10 անիծված իրեր, որոնք այսօր էլ գոյություն ունեն
ՖՈՏՈ168.am/Մեր աշխարհի շատ սարսափներ ավելի քան իրական են: Սարսափելի փաստերը վերաբերում են ոչ միայն մարդկանց, իրադարձություններին կամ վայրերին, այլ նաև իրերին: dailyhoro.ru-ն պատմել է 10 ամենավտանգավոր սարսափների մասին, որոնք անեծք են բերում իրենց տերերին:
10 անիծված իրեր, որոնք իրականում գոյություն ունեն
1. Տիկնիկ Անաբել
Սարսափ-ֆիլմերի սիրահարներին չարժե պատմել, թե սա ինչ տիկնիկ է: Նա կինոյում հիշատակվում է երեք անգամ. «Անաբելի անեծքը» ֆիլմում, «Անաբելի անեծք-2»-ում և շատերի կողմից սիրված «Նզովքում»: Այս տիկնիկն իրականում գոյություն ունի: Նա գտնվում է Ուորենների ընտանիքի՝ «Նզովք» ֆիլմերի գլխավոր հերոսների թանգարանում:
Տիկնիկը գտնվում է ապակու հետևում, որը բացել չի կարելի: Տիկնիկը շատ անգամ է հարձակվել այն մարդկանց վրա, որոնք համարվում են իր տերերը: Համարվում է, որ նրան ղեկավարում է Սատանան:
2. Տիկնիկ Լետտա
Եվս մեկ անիծված տիկնիկ, բայց արդեն՝ Ռումինիայից: Այն պատրաստված է եղել գնչուհու կողմից՝ իր որդու համար, որը շուտով խեղդվել է: Նրա հոգին մտել է այդ տիկնիկի մեջ և ապրում է մինչև օրս: Թե որտեղ է հիմա տիկնիկը, հայտնի չէ: Սակայն մարդիկ ասել են, որ նրա կողքին զգացել են անբացատրելի ուժեղ վախ:
3. Թութանհամոնի դամբարանը
Մոտ 20 մարդ, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել հին դամբարանի բացմանը, սպանվել կամ մահացել են աշխատանքների ավարտից անմիջապես հետո: Դրանք ուղղակի մահեր չեն եղել, այլ շատ անհավանական դեպքեր:
4. Հեռախոսի համար +359 888888888
Սա բուլղարական հեռախոսի համար է, որը թեկուզ ինչ-որ ֆիզիկական բան չէ, բայց նույնպես անիծված է և բերում է միայն դժբախտություններ: Այս համարի բոլոր տերերը շատ շուտ մահացել են: Այս համարը հիմա չի օգտագործվում:
5. Փոքրիկ սրիկան
Փոքրիկ սպորտային Porsche-ը, որը պատկանում էր ամերիկյան կինոյի աստղ Ջեյմս Դինին, սպանել է նրան: Երբ մեքենան ամբողջովին քանդել են, այն անմիջապես սպանել է նաև ավտոմեխանիկին: Մեքենայի մասերը, որոնք գնվել են մարդկանց կողմից, իրենց հերթին՝ սպանել են իրենց սեփականատերերին:
6. Նկար՝ «Նահատակը» անունով
Հայտնի կտավը նկարել է միայնակ նկարիչ, ով պրոբլեմներ է ունեցել հոգեկան վիճակի հետ: Շշուկներ են պտտվում այն մասին, որ նկարիչն այդ կտավը նկարել է՝ օգտագործելով իր արյունը: Այդ նկարի սեփականատերերը գիշերները լացի ձայներ են լսել և անընդհատ տեսել են տղամարդու ուրվական: Հիմա ոչ ոք չգիտի, թե որտեղ է այդ նկարը:
7. Դղյակ Բելկորտ
Այս հսկայական տունը հայտնի է ամբողջ աշխարհում իր ուրվականներով: Սիրված տեղն այս տանը երկու բազկաթոռներն են սենյակներից մեկում: Շատ այցելուներ պատմել են, որ իրենց սարսափելի վատ են զգացել, երբ նստել են այդ բազկաթոռներին: Նրանք սկսել են ահավոր մրսել, ինչը վկայում է հոգիների առկայության մասին:
8. Ժայռ Ուլուրու
Դա շատ հայտնի վայր է Ավստրալիայում, որը շատ մարդկանց կարծիքով՝ անիծված է: Զբոսաշրջիկներն այցելում են այդտեղ և իրենց հետ վերցնում են քարեր, որոնք նրանց խորհուրդ են տալիս չվերցնել, և նրանք կամ հետ են բերում այդ քարերը, կամ ուղարկում են փոստով: Ըստ նրանց խոսքերի՝ քարերն անիծված են, որովհետև կյանքը դառնում է ուղղակի անտանելի, երբ տանը գտնվում են այդ քարերը:
9. Նկար «Լաց լինող տղան»
Այս նկարը շատ տարիների ընթացքում մի ընտանիքից անցել է մյուսին, և բոլոր տներում հրդեհ է առաջացրել:
10. Նկար «Ճիչ»
Արվեստի այս ստեղծագործությունը նույնպես անիծված է: Այն գտնվում է Մունկի թանգարանում: Եղել է այս նկարի 4 տարբերակ: Անիծված է համարվում այն, որը նկարված է յուղաներկով: Այն շատ պրոբլեմներ է բերել նրանց, ովքեր երբևէ ձեռք են տվել դրան: Եղել են նաև մի քանի մահեր: