Չինաստանում մայրը երեխային որբանոց է ուղարկել առաքման ծառայության միջոցով (լուսանկար)
ՖՈՏՈՉինաստանում կինն իր նորածին երեխային մանկատուն է ուղարկել առաքման ծառայության միջոցով՝ փոքրիկին դնելով փաթեթի մեջ:
Ինչպես նշում է South China Morning Post-ը, առաքիչը մանկական լացի ձայն է լսել առաքվող փաթեթից, ինչպես նաև նկատել է, որ փաթեթի ներսում շարժվող բան կա: Արդյունքում պարզվել է, որ փաթեթում նորածին աղջիկ է: Առաքիչն անմիջապես դիմել է ոստիկանություն:
Ավելի ուշ առաքիչը պատմել է, որ փաթեթը վերցնելուց առաջ ցանկացել է ստուգել այն, սակայն կինը թույլ չի տվել:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆուցզյան նահանգում, որի հիվանդանոցներից մեկն էլ ուղարկվել է նորածինը: Բժիշկների խոսքով՝ մի քանի օր առաջ ծնված երեխայի վիճակը բավարար է:
Իսկ մինչ այդ ոստիկանությունը բերման է ենթարկել երեխայի 24-ամյա մորը, որը մեղադրվում է փոքրիկին լքելու համար: Այժմ կնոջը սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: