Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպիսի կանանց են ընտրում տղամարդիկ. նախընտրությունները՝ ըստ կենդանակերպի նշանների

ՖՈՏՈ

Աստղագետները պնդում են, որ Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրն ունի իդեալական կնոջ սեփական կերպարը։ Esotericblog.ru-ն ներկայացրել է, թե ինչպիսի կանանց են նախընտրում կենդանակերպի տղամարդ ներկայացուցիչները։

Խոյերին դուր են գալիս ակտիվ և նպատակասլաց կանայք։ Նրանք հազիվ թե ուշադրություն դաձնեն «անգույն» կանանց վրա։ Նրանց երազանքների կինը միշտ պետք է լավ տեսք ունենա, գնա իր նպատակների ետևից։ Նա պետք է շողա ինքնավստահությամբ, դրական էմոցիաներով ու էներգիայով։

Ցուլերը գերադասում են խելացի և ռացիոնալ կանանց։ Չեն գնահատում թեթևամտությունն ու հիմարությունը։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են իրենց կողքին ակտիվ կնոջ տեսնել, ով իրեն դրսևորի և՛ որպես լավ տնտեսուհի, և՛ որպես գաղափարակից։ Ցուլերը կանանց մեջ սիրում են հուսալիությունը, խելամտությունն ու համարձակությունը։

Երկվորյակները սիրում են նվաճել և բացահայտել կնոջը։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեջ կարևորում են առեղծվածային լինելն ու մինչև վերջ ասված չլինելը։ Նրանց գրավում է այն հանգամանքը, որ մինչև վերջ վստահ չեն՝ կինը սիրո՞ւմ է իրենց, թե՞ ոչ։ Սիրում են այն կանանց, ովքեր մտածելու և երևակայելու հնարավորություն են տալիս։

Խեցգետինները սիրում են կամային կանանց, ովքեր իրենց կօգնեն խնդիրներ լուծելու ճանապարհին։ Գնահատում են կնոջ գեղեցկությունը, հոգեկան աշխարհը։ Նրանք կհիանան այն կնոջով, ով կդառնա իրենց կյանքի առաջնորդը, խորհուրդներ կտա։

Առյուծները սիրում են կանանց, ովքեր ինչ-որ բանով առանձնանում են ամբոխից։ Որպես կանոն՝ շատ մեծ նշանակություն չեն տալիս զուգընկերոջ արտաքին տեսքին։ Նրանց համար առավել կարևոր է կնոջ անձը և այն, թե ինչպես է նա մատուցում իրեն։ Կենդանակերպի այս նշաններին կարող է գրավել այն, ինչ մյուսների դեպքում հիմնական գործոն չի լինի կյանքի ուղեկից ընտրելու ընթացքում։

Կույսերին դուր են գալիս կարիերիստ կանայք։ Չեն սիրում ռոմանտիկ և զգացմունքային կանանց։ Կանանց մեջ նրանք գնահատում են գործնականությունը, ամբիցիոզ լինելն ու կամքի ուժը։ Իրենց կողքին ցանկանում են տեսնել պրակտիկ կնոջ, ով կարևոր պաշտոն կզբաղեցնի և հասարակության շրջանում հեղինակություն կունենա։

Կշեռքները սիրում են շփվող կանանց։ Նրանց համար շատ կարևոր է մտերիմների, հատկապես՝ ընկերների կարծիքը։ Կշեռք տղամարդու ընտրյալը պետք է հրաշալի արտաքին տեսք ունենա, խելացի, կրթված լինի և բազմաթիվ հետաքրքրություններ ունենա։

Կարիճներն ընտրում են ուժեղ, խելացի, ոճային կանանց։ Նրանք սիրում են լիդեր կանանց, սակայն հարաբերություններում փորձում են ճնշել նրանց լիդերի հատկությունները։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են անկեղծություն ու բազմազանություն։ Կարիճների համար իդեալական կինը պետք է երբեք թույլ չտա նրան ձանձրանալ։ Նա պետք է երկար ժամանակ իրեն որոշակի հեռավորության վրա պահի, որպեսզի Կարիճը սիրահարվի նրան։

Աղեղնավորները սիրում են գեղեցիկ, խնամված կանանց։ Նրանց իդեալը կոկիկ, գրավիչ և հեշտ առաջ շարժվող կինն է։ Աղեղնավորի սիրելի կինը պարտավոր չէ խելացի լինել,

Աղեղնավորները տանել չեն կարողանում, երբ իրենց ասում են, թե ինչ է հարկավոր անել։ Այդ պատճառով էլ ընտրում են պարզ կանանց։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են կնոջ նվիրվածությունը, մանկական անմիջականությունը։

Այծեղջյուրները սիրում են իրենց կողքին ուժեղ բնավորություն ունեցող կնոջ տեսնել։ Սիրում են, երբ կինը բարձր սոցիալական դիրք է զբաղեցնում։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար կարևոր է կնոջ պահվածքը հասարակության մեջ, նրա խելամտությունը, պրակտիկությունը, ռացիոնալությունը, ինքնավստահությունը, աներեր լինելը։

Ջրհոսները երազում են կնոջ մասին, ով կկիսի իրենց հետաքրքրություններն ու հայացքները կանքի նկատմամբ։ Սակայն բավական դժվար է այդպիսի կնոջ գտնելը։ Ջրհոսները գնահատում են իրենց հանդեպ նվիրված վերաբերմունքը, կանացիությունն ու ակտիվությունը։

Ձկներն ընտրում են հանգիստ, ռոմանտիկ կանանց։ Նրանց երազանքների կինը գեղեցիկ է, զգացմունքային, վստահելի։ Նա պարտադիր պետք է լսի իր կարծիքը և ամեն ինչում վստահի իրեն։ Ձկներին գրավում են այն կանայք, ովքեր հիանում են իրենցով և մշտապես հաճոյախոսություններ անում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 15 հրթիռ Ինչպե՞ս զարդարել տոնածառը 2025-ի Ամանորին. հաջողակ գույները WhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրությունները Ալեն Սիմոնյանը Վիետնամի կոմկուսի Նին Բին նահանգի քարտուղարի հետ քննարկել է երկկողմ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր Ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանի թիմը ազատման դիմումներ է գրում․ պաշտոնանկությունների շարք Թբիլիսիում վրաններում գիշերած ցուցարարները շարունակում են ակցիան Հռոմի պապը կոչ է արել ուսումնասիրել` արդյոք Գազայում կատարվողը «ցեղասպանության» նշաններ ունի Բաքվում հերթական uկանդալն է տեղի ունեցել COP-29-ի շրջանակներում. Տաթևիկ Հայրապետյան Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25 տոկոսով. Պապոյան Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ոչ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում. Օլիվիե ԴըկոտինյիՌԴ-ն ուկրաինական Սումիում հարվածել է բնակելի թաղամասին. զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ երեխաներ Մայրը որոշել է «գնալ» որդու հետևիցՎան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռնամարտ Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում Վերին Լարսում ավելի քան 600 հայկական բեռնատար է սպասում Հայաստանում երկրաշարժ է գրանցվելՌուսաստանը Չինաստանում կայացած ցուցահանդեսում ցուցադրել է արդիականացված 2S25M Sprut-SDM1 ինքնագնաց հրանոթը «Գրետան չի օգնի. Փաշինյանը հանդես է գալիս Հայաստանի ռազմավարական կապիտուլացիայի օգտին»ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ևս հաստատեց՝ ազատման դիմում է գրել «Սուրեն Պապիկյանի հրաժարականի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը». Արամ Թորոսյան «Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ ակնկալիքներ են հնչեցվել. «Մենք չգիտենք, թե կոնկրետ ինչի շուրջ չեն կարող պայմանավորվել»» Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել ՍանոսյանՔյարամյանը հաստատեց, որ հեռանում էԵ՞րբ է մերժվում կենսաթոշակի նշանակումը Հայաստանը պահանջել է ԽՍՀՄ-ից ԼՂՀՆ-ն միացնել իրեն․ պատմության այս օրը (18 նոյեմբեր)ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը՝ հրաժարականների մասին ՆԳՆ-ից հաստատեցին՝ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հաստատում է՝ ազատման դիմում է գրել Աջափնյակ վարչական շրջանն ունի նոր ղեկավար Բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածելԻնչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Լույս չի լինելուԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ ՄակունցիցՊաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Նոր մանրամասներ՝ վթարից մահացած ընտանիքի գործովՌուբլին կտրուկ թանկացավՏեղ-տեղ առկա է մերկասառույց․ իրավիճակը՝ հիմա Ողբերգական վթար՝ Պեմզաշենում․ հայտնում են զոհի և վիրավորների մասին Մինչև նոյեմբերի 20-ը ձյուն կտեղաԼյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ«Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Իրանը պատրաստ է միջուկային բանակցություններին․ ԻԻՀ արտգործնախարար «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումներըԵրբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել
Ամենադիտված