Կենդանակերպի ամենահաջողակ նշանները
ՖՈՏՈGreatpicture.ru-ն գրում է, որ արևելյան աստղագուշակն առանձնացնում է կենդանակերպի մի քանի նշանների, ովքեր ի ծնե հաջողակ են։ Նրանք հեշտությամբ են հասնում սեփական նպատակներին։
Նախաձեռնող նշաններ՝ Վիշապ, Կապիկ, Ձի։ Հաջողությունն այդ մարդկանց կյանքում այնքան էլ շատ չէ, որքան նրանք կցանկանային։ Հաջողության պակասը նրանք ստիպված լրացնում են աշխատասիրությամբ, համառությամբ և լավատեսական աշխարհայացքով։ Ամեն ինչում ստիպված են հույսը դնել իրենց վրա։ Նրանք շատ լավ գիտեն, որ երկնքից մանանա չի թափվելու իրենց համար, այդ պատճառով էլ անում են հնարավոր ամեն բան՝ բարեկեցիկ կյանք ունենալու համար։ Կարելի է ասել, որ նրանք անձամբ են կերտում սեփական ճակատագիրը։
Պիոներական նշաններ՝ Խոզ, Այծ, Աքաղաղ։ Այս մարդկանց կյանքում մշտապես նկատվում է հետևյալ տենդենցը՝ նրանք խանդավառվում են որևէ մտքով, նրանց մոտ ամեն ինչ լավ է ընթանում, հաջողությունն ուղեկցում է նրանց։ Բայց որոշ ժամանակ անց նրանք կորցնում են գործի նկատմամբ հետաքրքրությունը և մի կողմ թողնում սկսած գործը։ Որպեսզի հաջողությունը ժպտա նրանց, հարկավոր է ընդամենը գտնել իրենց կյանքում և զբաղվել նրանով, ինչ իսկապես իրենց սրտով է։ Հենց նրանք դադարեն տատանվել, ամեն ինչ կընկնի իր տեղը։
Ճակատագրական նշաններ՝ Վագր, Շուն, Առնետ։ Արևելյան աստղագուշակի համաձայն՝ նրանց միշտ հետապնդում է բախտը, ընդ որում, ոչ միշտ չար։ Նրանց համար կարևոր է սեփական ճանապարհն ընտրելը, և որքան շուտ նրանք գտնեն այն, այնքան լավ։ Կյանքում նրանց օգնում է համառությունը, աշխատասիրությունը և հաստատակամությունը։ Դրա շնորհիվ նրանք կարող են փոխել սեփական ճակատագիրը։
Հաջողակ նշաններ՝ Կատու, Օձ, Ցուլ։ Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչներին հաջողությունն իսկապես ժպտում է։ Նրանք կարողանում են ռիսկի դիմել, կյանքն առավելագույնս օգտագործել և ընդունել կյանքի բոլոր նվերները։ Իհարկե, նրանք երբեմն չեն նկատում դա և ամեն ինչ ընդունում են այնպես, կարծես այդպես էլ պիտի լիներ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը