Հարթ որովայն և բարակ իրան` ընդամենը մեկ ամսում
ՖՈՏՈBlogNews.am/Այս վարժությունն ազդում է որվայնի մկանների ամրացման վրա ներսից: Նույնիսկ եթե սկզբում մի քիչ դժվար կլինի, մարզմանը մկանների հարմարվելուց հետո շատ ավելի քիչ ջանքեր կպահանջվեն այն կատարելու համար:
Հարթ որովայն և բարակ իրան
Խորհուրդներ մարզվելու համար
1. Հարմար և ցանկալի է՝ բնական հագուստ:
2. Վարժությունը սկսելուց առաջ պարզ նախավարժանք արա մկանները տաքացնելու համար:
3. Վարժությունը կարելի է կատարել և՛ որպես մարզման ինքնուրույն բաղադրիչ, և՛ որպես լրացում առավոտյան սովորական մարզման համալրում:
4. Հետևիր կատարման ստորև բերված ուղեցույցին:
Վարժության կատարման տեխնիկան
1. Նստիր սուքհասանա (պարզ դիրք) դիրքով՝ մեջքդ ուղիղ: Ոտքերդ այս դիրքում պետք է եռանկյուն կազմեն, որի կողմերն են ազդրերը և միահյուսված սրունքները: Ողնաշարդ վեր ձգիր՝ այն չլարելով, ուսերդ հետ տար և բացիր կրծքավանդակդ: Ափերդ հարմար դիր ազդրերիդ վրա և թուլացրու ձեռքերիդ մատները:
2. Արտաշնչիր և օդը դանդաղ հանիր թոքերիցդ: Մկաններդ պետք է թուլացած մնան:
3. Սկսիր արագ որովայնդ դեպքի ներս շարժել: Աշխատիր այդ ընթացքում պահել շունչդ և չներշնչել: Որովայնդ այդ դիրքում պահիր 10-15 վայրկյան:
4. Ներշնչիր և թուլացրու որովայնիդ մկանները՝ դանդաղ և անշտապ շնչելով: Հետո նորից արտաշնչելուց հետո պահիր շունչդ և շարունակիր որովայնով դեպի ներս շարժումներ անել 10-15 վայրկյան: Կարելի է կարճ ներշունչ անել, եթե զգում ես, որ չես կարող այդ դիրքը երկար պահել:
5. Ներշնչիր և թուլացրու որովայնիդ մկանները՝ շարունակելով դանդաղ և հանգիստ շնչել քո տեմպով:
6. Փորձիր այս վարժությունը կրկնել օրական մոտ 5 անգամ:
Այս տեխնիկան լավագույն տարբերակներից է որովայնի մկանների ամրացման համար, օգնում է ազատվել անառողջ սննդից: Այդ մկանների մանիպուլյացիան նաև լավացնում է արյան շրջանառությունը: Այս վարժությունը չանես ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության դեպքում, նաև կրիտիկական օրերին: Զգույշ եղիր, եթե թոքերի պաթոլոգիա, սրտանոթային հիվանդություններ և որովայնի խոռոչում ճողվածքներ ունես: