Մեկ գդալ շաքարավազ ավելացրի շամպունի մեջ․ արդյունքը գերազանցեց իմ բոլոր սպասելիքները
ՖՈՏՈBlogNews.am/Գեղեցիկ, խնամված մազերը յուրաքանչյուր կնոջ երազանքն է: Նրանցից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ մազերի «հրաշք» դիմակ է գնել՝ անհայտ բաղադրությամբ և կասկածելի արդյունավետությամբ:
BlogNews-ն առաջարկում է խնայել ֆինանսը և մազերի համար արդյունավետ դիմակ պատրաստել մի բաղադրիչի, որ կա յուրաքանչյուրի խոհանոցում:
Այդ պարզ լուծումը շաքարն է:
Եթե դուք գլխամաշկի համար մշտապես օգտագործում եք թանկարժեք սկրաբներ, փորձեք ձեր սիրած շամպունի մեջ ավելացնել մեկ գդալ շաքարավազ: Դուք կզարմանաք. արդյունքը ոչնչով չի զիջի, այսպես կոչված, սալոնայինին: Բանն այն է, որ շաքարավազը շատ նուրբ և աննկատ հեռացնում է գլխամաշկի մահացած բջիջները, մերսման շնորհիվ խթանում է մազարմատների խոռոչները և մազերին լրացուցիչ ծավալ է հաղորդում արդյունավետ մաքրման շնորհիվ:
Իմիջիայլոց, հենց շաքարն է ամենաթանկարժեք շամպունների և մազերի խնամքի համար նախատեսված սկրաբների «գաղտնի» բաղադրիչը: Եվ դա զարմանալի չէ. այն հրաշալի արդյունք է ապահովում: