Իրանը Թուրքիային կվերադարձնի 620-ամյա հայկական զանգը
ՄՇԱԿՈՒՅԹԻրանը պատրաստակամ է Թուրքիային վերադարձնել հին հայկական եկեղեցական զանգը, որը երկար տարիներ պահվում էր Ուրմիա քաղաքի թանգարանում:
«Ռուսարմինֆո»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Մշակութային ժառանգության իրանական կազմակերպության փոխնախագահը:
Հայկական զանգն ավելի քան 620 տարեկան է: Այն պատկանում է Վան նահանգի արևելյան մասում գտնվող Սուրբ Մարիամ եկեղեցուն: Զանգը Թուրքիայից Իրան է տարվել 1388 թվականին որպես նվեր: