Չինաստանում պտտահողմի հետևանքով մահացել է 5, տուժել 50 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում պտտահողմի հետևանքով մահացել է առնվազն 5 և տուժել ավելի քան 50 մարդ: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ պտտահողմը հայտնվել է ուրբաթ՝ տեղական ժամանակով ժամը 16:00-ին, Չիֆեն քաղաքային շրջանում:
Նշվում է, որ աղետը զգալի վնաս է հասցրել մի քանի բնակավայրի. ավերվել են բազմաթիվ սեփական տներ: