Նեպալում առնվազն 20 մարդ է զոհվել ջրհեղեղների հետևանքով
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՆեպալում ավելի քան 20 մարդ է զոհվել հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից ու սողանքներից: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
ՆԳՆ տվյալներով՝ ջրհեղեղների հետևանքով երկրի տարբեր շրջաններում մարդիկ են զոհվել։ Հարյուրավոր տներ անցել են ջրի տակ, մեծ քանակության ընտանիքներ այլ շրջաններ են տեղափոխվել։ Իսկ Բիրատնագար քաղաքում օդանավակայանը դադարեցրել է իր աշխատանքը։
ՆԳՆ ներկայացուցիչ Դիպակ Կաֆլեն հայտնել է, որ Նեպալի հարավում Մոանգ շրջանում տեղի ունեցած ջրհեղեղից հետո երեք տարեց մարդիկ համարվում են անհետ կորած։ Երկրի կառավարությունը մոբիլիզացրել է ոստիկանության ու բանակի ուժերը՝ փրկարարական ու վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։