Չինացիները ստեղծում են արագաչափեր, որոնք մեքենան կճանաչեն նույնիսկ առանց համարանիշի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊեկինի համալսարանի մասնագետները ստեղծում են ճանապարհային արագաչափեր, որոնք կկարողանան մեքենաները ճանաչել նույնիսկ պետհամարանիշի բացակայության դեպքում:
Ինչպես հայտնում է motor.ru-ն, արդյունքում նոր արագաչափերը կարող են օգտագործվել մարդկանց լրտեսելու համար:
Պատրաստ լինելուց հետո արագաչափը կկարողանա յուրաքանչյուր մեքենա տարբերակել վիզուալ առանձնահատկությունների, օրինակ՝ գունային սխեմայի կամ արտաքին վնասվածքների շնորհիվ:
Այս արագաչափերն աշխատելու են արհեստական ինտելեկտի միջոցով: Այն կկարողանա տարբերել մեքենաներին բնորոշ առանձնահատկություններն ու դրանք համեմատել քաղաքի այլ հատվածներում տեղադրված նմանատիպ արագաչափերի տվյալների հետ:
Այսպիսով՝ հնարավոր կլինի մեքենաները ճանաչել՝ անկախ դրանց պետհամարանիշերի առկայությունից: