Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոնք են պատմության ընթացքում հայտնի անձանց կրած 10 ամենաթանկարժեք զգեստները (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Հարուստները սիրում են ընդգծել իրենց սոցիալական կարգավիճակը թանկարժեք իրերով ու միայն ընտրյալների համար նախատեսված հաճույքներով, որոնց թվին են դասվում բացառիկ ու թանկարժեք զգեստները:

Tatler-ն ուշագրավ ֆոտոշարքով ի մի է բերել պատմության մեջ 10 ամենաթանկարժեք զգեստները, որոնք արևմտյան շոու բիզնեսի աստղերը տարբեր առիթներով կրել են կարմիր գորգին:

 

10. Շառլիզ Թերոն, զգեստը՝ Christian Dior, 100.000 դոլար

 

2013թ. դերասանուհին հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխության ժամանակ կրել է սպիտակ զգեստ՝ զարդարված հարյուրավոր հատընտիր բյուրեղներով: Զգեստը կարվել է հատուկ Թերոնի համար:

 

Шарлиз Терон

Шарлиз Терон в Christian Dior

9. Լյուպիտա Նիոնգո, զգեստը՝ Calvin Klein, 150.000 դոլար

 

2015թ. «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո դերասանուհի Լյուպիտա Նիոնգոյից գողացել են զգեստը, որով նա ներկայացել էր միջոցառմանը: Գողերն իմացել են, որ Calvin Klein զգեստն արժե 150.000 դոլար: Այն զարդարված էր 6.000 մարգարիտով: Զգեստը գտնվել է մի քանի օր անց։

 

Люпита Нионго в Calvin Klein

 

8. Քեյթ Բլանշետ, զգեստը՝ Armani Privé, 200.000 դոլար

 

Դերասանուհին 2007թ. «Օսկար» մրցանակաբաշխությանը կրել է Swarovski բյուրեղներով զարդարված բացառիկ Armani զգեստ:

 

Кейт Бланшетт в Armani Prive

 

7. Արքայադուստր Դիանա, զգեստը՝ Victor Edelstein, 363.000 դոլար

 

1985թ., երբ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն ավանդական պարահանդեսն էր հյուրընկալել Սպիտակ տանը, առաջին տիկին Նենսի Ռեյգանը մոտեցել է դերասան Ջոն Թրավոլտային ու հայտնել, որ արքայադուստր Դիանան ցանկանում է պարել իր հետ: Արդյունքում զույգն արել է պարահանդեսի բացումը: Դիտարժան միջոցառմանը Լեդի Դին կրել է մուգ կապույտ թավշից կարված Victor Edelstein զգեստ, որն ավելի ուշ աճուրդով վաճառվել է 363.000 դոլարով:

 

Принцесса Диана в Victor Edelstein

 

6. Ամալ Քլունի, զգեստը՝ Oscar de la Renta, 380.000 դոլար

 

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիից ամուսնության առաջարկ ստանալուց հետո, միջազգային կարգի փաստաբան Ամալ Քլունին արդեն գիտեր, որ հարսանեկան զգեստը կարելու է Օսկար դե լա Ռենտան: Զգեստը կարելու համար պահանջվել է 4 ամիս: Այդ ընթացքում օգտագործվել է 13մ շանտիլյան ժանյակ, 14մ փղոսկրի գույնի շղարշ, իսկ սեղմիրանն ասեղնագործվել է ձեռքով: Այսպիսի գեղեցկության համար Ամալ Քլունին վճարել է 380.000 դոլար:

 

Картинки по запросу amal clooney wedding dress

Картинки по запросу amal clooney wedding dress

 

5. Քեյթ Միդլթոն, զգեստը՝ Sarah Burton for Alexander McQueen, 400.000 դոլար

 

Արքայազն Ուիլյամի հետ պսակադրությանը պատրաստվելիս ապագա դքսուհին դիմել է իր սիրած բրենդի՝ Alexander McQueen-ի կրեատիվ դիզայներ Սառա Բերթոնին, որը Միդլթոնի համար ստեղծել է արդեն դասական դարձած զգեստը: Այս շքեղությունն արժե 400.000 դոլար:

 

Кейт Миддлтон в Sarah Burton for Alexander Mcqueen

Картинки по запросу kate middleton wedding dress

 

4. Imperial Pearl Syndicate հարսանեկան զգեստ, 500.000 դոլար

 

1952թ. Imperial Pearl Syndicate ոսկերչական ընկերությունը ստեղծել է այն ժամանակների ամենաթանկարժեք զգեստը՝ զարդարված 100.000 մարգարիտով: Այժմ զգեստի արժեքը կես մլն դոլար է:

 

Свадебное платье Imperial Pearl Syndicate

 

3. Օդրի Հեփբերն, զգեստը՝ Givenchy, 900.000 դոլար

 

Առավոտ. Նյու Յորք: «Նախաճաշ Տիֆանիի մոտ» ֆիլմում Օդրի Հեփբերնի հերոսուհին՝ Հոլի Գոլայթլին, սև, երկար զգեստով իջնում է տաքսուց ու մոտենում Tffany & Co խանութի ցուցափեղկին: Այս դրվագից հետո Յուբեր դը Ժիվանշիի կողմից ստեղծված զգեստը դարձավ լեգենդ ու էլեգանտության խորհրդանիշ: 2006թ. դեկտեմբերին այն աճուրդում վաճառվել է 900.000 դոլարով:

 

Картинки по запросу audrey givenchy black dress

 

2. Նիքոլ Քիդման, զգեստը՝ John Galliano for Christian Dior, 2 մլն դոլար

 

1997թ. դերասանուհի Նիկոլ Քիդմանն «Օսկար» մրցանակաբաշխությանն է ներկայացել ինքնատիպ զգեստով, որի շնորհիվ դարձել է միջոցառման ամենավառ աստղը: Այժմ այս զգեստը կարող է սովորական թվալ, սակայն այն ժամանակ, այն համարվում էր նորարարական ու մեծ իրարանցում էր առաջացրել: Զգեստի արժեքը 2 մլն դոլար է:

 

Николь Кидман в John Galliano for Christian Dior

 

1. Մերիլին Մոնրո, զգեստի արժեքը՝ 5.6 մլն դոլար

 

«Յոթերորդ տարվա քորը» Մերիլին Մոնրոյի լավագույն ֆիլմերից չէ: Սակայն դրանում կա մի դրվագ, որը հայտնի է ամբողջ աշխարհում: Մերիլինը կանգնում է օդափոխման համակարգի ճաղավանդակին ու տակից փչող օդի հոսքը բարձրացնում է նրա զգեստը՝ ցուցադրելով ոտքերը: Այս դրվագից հետո Մերիլինի ճերմակ զգեստը մեկընդմիշտ իր անունը դաջեց նորաձևության պատմության էջերին: 2011թ. զգեստն աճուրդում վաճառվել է 5.6 մլն դոլարով:

 

Мэрилин Монро

Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25 տոկոսով. Պապոյան Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ոչ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում. Օլիվիե ԴըկոտինյիՌԴ-ն ուկրաինական Սումիում հարվածել է բնակելի թաղամասին. զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ երեխաներ Մայրը որոշել է «գնալ» որդու հետևիցՎան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռնամարտ Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում Վերին Լարսում ավելի քան 600 հայկական բեռնատար է սպասում Հայաստանում երկրաշարժ է գրանցվելՌուսաստանը Չինաստանում կայացած ցուցահանդեսում ցուցադրել է արդիականացված 2S25M Sprut-SDM1 ինքնագնաց հրանոթը «Գրետան չի օգնի. Փաշինյանը հանդես է գալիս Հայաստանի ռազմավարական կապիտուլացիայի օգտին»ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ևս հաստատեց՝ ազատման դիմում է գրել «Սուրեն Պապիկյանի հրաժարականի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը». Արամ Թորոսյան «Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ ակնկալիքներ են հնչեցվել. «Մենք չգիտենք, թե կոնկրետ ինչի շուրջ չեն կարող պայմանավորվել»» Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել ՍանոսյանՔյարամյանը հաստատեց, որ հեռանում էԵ՞րբ է մերժվում կենսաթոշակի նշանակումը Հայաստանը պահանջել է ԽՍՀՄ-ից ԼՂՀՆ-ն միացնել իրեն․ պատմության այս օրը (18 նոյեմբեր)ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը՝ հրաժարականների մասին ՆԳՆ-ից հաստատեցին՝ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հաստատում է՝ ազատման դիմում է գրել Աջափնյակ վարչական շրջանն ունի նոր ղեկավար Բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածելԻնչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Լույս չի լինելուԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ ՄակունցիցՊաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Նոր մանրամասներ՝ վթարից մահացած ընտանիքի գործովՌուբլին կտրուկ թանկացավՏեղ-տեղ առկա է մերկասառույց․ իրավիճակը՝ հիմա Ողբերգական վթար՝ Պեմզաշենում․ հայտնում են զոհի և վիրավորների մասին Մինչև նոյեմբերի 20-ը ձյուն կտեղաԼյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ«Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Իրանը պատրաստ է միջուկային բանակցություններին․ ԻԻՀ արտգործնախարար «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումներըԵրբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել Պերուում կայացել է Բայդեն-Սի Ծինփին հանդիպում, հայտնի է՝ ինչ են քննարկել ղեկավարները Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կանՀայ երկրպագուները երթ են անցկացրել ՌիգայումԻսրայելի նախագահը հրաժարվել է մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱրագածոտնում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ 2109»-ը․ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ կա տուժած Կարևորն այն է, որ Լեոն վայելում է ձեր սերը, ջերմությունը...Հռիփսիմե Հակոբյանն անդրադարձել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ին
Ամենադիտված