Իրականությունը կտավատի սերմերի մասին, որը պետք է յուրաքանչյուրն իմանա, հատկապես 35 տարեկանից մեծ կանայք
ՖՈՏՈԿտավատի սերմերը հարուստ են միկրոտարրերով, մանգանով, դիետիկ մանրաթելով, օմեգա-3 ճարպով և վիտամին B1-ով: Տվյալների համաձայն՝ կտավատի սերմերը կարող են օգնել նվազեցնել քաղցկեղի, կաթվածի, դիաբետի և սրտի հիվանդությունների ռիսկը:
Կտավատի սերմերը հարուստ են օգտակար սննդանյութերով, հակաօքսիդանտներով, դիետիկ մանրաթելերով, վիտամիններով և հանքանյութերով:
Ներկայացնում ենք կտավատի սերմերի օգտակար հատկությունները՝
1. Սրտանոթային հիվանդություններ
Օմեգա-3-ն օգնում է սրտանոթային համակարգին, քանի որ ունի հակաբորբոքային հատկություններ, իջեցնում է արյան ճնշումը և կարգավորում է սրտխփոցը: Նաև օգնում են բուժել սրտային անբավարարությունը և առիթմիան:
Կտավատի սերմերի պարբերական օգտագործումն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը:
2. Դիաբետ
Կտավատի սերմերի պարբերական օգտագործումն օգնում է լավացնել շաքարի մակարդակն արյան մեջ:
3. Բորբոքում
Կտավատի սերմերում պարունակվող օմեգա-3 ճարպերն օգնում են նվազեցնել ասթմայի և Պարկինսոնի հիանդության հետ կապված բորբոքումը:
4. Դաշտանադադարի ախտանիշերը
Օրական երկու անգամ 2 ճ/գ աղացած կտավատի սերմի օգտագործումը նվազեցնում է հոսքի ինտենսիվությունն ու հաճախականությունը:
Խորհուրդ է տրվում օրական 1-2 ճ/գ չոր կտավատի սերմ օգտագործել: