Եգիպտոսում 3 հնագույն դամբարան են հայտնաբերել (լուսանկար)
ՖՈՏՈԵգիպտոսի հարավում հնագետները հայտնաբերել են 3 դամբարան, որոնք շուրջ 2000 տարվա են, այս մասին հայտնում է korrespondent.net կայքը:
Գիտնականները հայտնաբերել են մի քանի քարե սարկոֆագ՝ տղամարդկանց, կանանց և երեխաների մնացորդներով, ինչպես նաև կավե կտորներ:
Էլ Մինյա նահանգի Ալ Քամիր Սահարավի շրջանում հայտնաբերված զանգվածային գերեզմանները գտնվում են մայրաքաղաք Կահիրեից հարավ: Գերեզմաններից մեկում, որին հասնել հաջողվել է ժայռի մեջ անցք փորելով, գտնվել է 4 սարկոֆագ, որոնց վրա պատկերված են մարդկային դեմքերի ուրվագծեր:
Մեկ այլ դամբարանում մասնագետները հայտնաբերել են 6 գերեզմանավայր, որոնցից մեկն ակնհայտորեն նախատեսված է եղել փոքր երեխայի համար: