Պորտուգալիայում հաստաբուն ծառն ընկել է ուխտավորների վրա. կա 11 զոհ, 35 վիրավոր
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՊորտուգալական Մադեյրա կղզում 83 տարեկան հաստաբուն ծառն ընկել է մարդկանց վրա, ինչի հետևանքով մահացել է 11 և տուժել 35 մարդ: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տուժածներից մի քանիսը կոտրվածքներով և գլխի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Միջադեպը տեղի է ունեցել Ֆունշալայի արվարձաններից մեկում՝ հայտնի կրոնական տոնակատարություններից մեկի՝ Տիրամոր տոնի ժամանակ:
Նշենք, որ Պորտուգալիայում Տիրամոր տոնն ամեն տարի նշվում է օգոստոսի 15-ին: