Ճապոնիայում հսկա կրիան «փախել» է կենդանաբանական այգուց. նրան գտնողին խոստացվել է 4.500 դոլար (լուսանկարներ)
ՖՈՏՈՃապոնական Օկայամա քաղաքի կենդանաբանական այգուց փախուստ կատարած 35-ամյա կրիային գտել են տարածքից 140 մ հեռավորության վրա, այս մասին գրում է korrespondent.net կայքը:
Աբու անունով հսկա կրիան ազատության մեջ հասցրել է անցկացնել ընդամենը երկու շաբաթ:
Այգու ղեկավարությունը 4.500 ԱՄՆ դոլարի չափով պարգևատրում էր խոստացել կրիային «ողջ ու առողջ» գտնող ու վերադարձնողներին: Տեղի բնակիչներից մեկը կարողացել է հայտնաբերել և կենդանաբանական այգուն հանձնել այգու «անկարգ» բնակչին: