Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7 պատճառ, թե ինչու պետք է դադարեք ինքնահաստատվել ուրիշների առջև

ՖՈՏՈ

Դուք բավական լավը, ուժեղ, հրաշալի և խելացի եք և չունեք այլ մարդկանց կարիքն ինքնահաստատվելու համար։

Երբեմն մենք փորձում ենք աշխարհին ցույց տալ, որ հրաշալի ենք, այն հույսով, որ մեզ կհասկանան և կսիրեն բոլորը։ Բայց մենք չենք կարող դուր գալ բոլորին, և փորձելու կարիք էլ չկա։ Cluber.com.ua կայքը գրում է, որ մեր գեղեցկությունը մեր խոցելիության, բարդ էմոցիաների և թերությունների մեջ է։ Երբ մենք որոշում ենք բնական լինել և ոչ թե այնպիսին, ինչպիսին մեզ ուզում են տեսնել մյուսները, մենք բացվում ենք իրական հարաբերությունների, իրական երջանկության և հաջողության համար։ Կարիք չկա դիմակ կրել։ Կարիք չկա լինել այնպիսին, ինչպիսին դուք չեք։ Ձեզ անհրաժեշտ չէ որևէ մեկին ինչ-որ բան ապացուցել, քանի որ…

1. Մարդկանց, ում վրա պետք է տպավորություն գործել, պարզապես ցանկանում են, որ դուք իրենց կողքին լինեք։ Ի վերջո, գերադասելի է որևէ մեկին դուր չգալ այնպիսին, ինչպիսին դուք եք, քան սիրվել որևէ մեկի կողմից այնպիսին, ինչպիսին դուք չեք իրականում։ Փաստացիորեն, միակ հարաբերությունները, որոնք ձեզ օգուտ են բերում, այն հարաբերություններն են, որոնք ձեզ ավելի լավն են դարձնում, որոնք ձեզ այլ մարդ չեն դարձնում։ Անուշադրության մատնեք համեմատություններն ու սպասումները, որոնք կապում են ձեզ հետ։ Միակ մարդը, ումից դուք ավելի լավը պիտի դառնաք, այն մարդն է, ով դուք եղել եք երեկ։ Ինքներդ ձեզ դուր եկեք, ոչ թե ուրիշներին։ Պրակտիկ խորհուրդ. մի փոխվեք՝ ուրիշներին դուր գալու համար, համբերատար եղեք, շարունակեք լինել այնպիսին, ինչպիսին կաք, և շատ շուտով ճիշտ մարդիկ ձեզ կսիրեն բնական վիճակում։

2. Որևէ մեկն իրականում չգիտի, թե ինչն է ավելի լավ ձեզ համար։ Մի կորցրեք ձեզ ուրիշներին դուր գալու փորձերի ճանապարհին։ Ձեր ճանապարհով քայլեք ինքնավստահ և մի սպասեք, որ որևէ այլ մեկը կընդունի ձեր ճանապարհը, հատկապես, երբ նրանք չգիտեն, թե ուր եք դուք գնում։ Դուք պետք է քայլեր անեք, որոնք ճիշտ են ձեզ համար։ Որևէ մեկը չի կարող լինել ձեր տեղում։ Թույլ տվեք, որ մյուսները ձեզ ընդունեն այնպիսին, ինչպիսին դուք կաք։ Ասեք ձեր ճշմարտությունը, նույնիսկ, եթե ձեր ձայնը դողում է։ Ինքներդ ձեզ հավատարիմ լինելով՝ դուք աշխարհին նոր բան եք տալիս։ Դուք հրաշալի եք, երբ ձեր կիրքն ու ուժը փայլում են, քանի որ դուք հետևում եք ձեր սեփական ճանապարհին։ Դուք ազդեցիկ եք, երբ ձեր սխալներին թույլ եք տալիս սովորեցնել ձեզ, և ձեր համոզվածությունը կառուցված է անձնական փորձի վրա, երբ գիտեք, որ կարող եք ընկնել, վեր կենալ և առաջ շարժվել՝ որևէ մեկից թույլտվություն չհարցնելով։

3.Դուք միակ մարդն եք, ով կարող է փոխել ձեր կյանքը։ Յուրաքանչյուր իրավիճակում, որում դուք երբևէ հայտնվել եք՝ դրական թե բացասական, մի ընդհանրություն կա՝ դուք։ Դա ձեր սեփականությունն է և միայն ձերը։ Հասկանալով, թե ինչ է տեղի ունեցել ձեր կյանքում՝ դուք կարող եք ընտրել միջոց՝ իրավիճակը փոխելու համար, որով նայում եք այդ իրավիճակին։ Թույլ մի տվեք, որ մյուսների կարծիքները խառնվեն ձեր իրականությանը։ Այն, որ դուք ունակ եք ձեռքբերումների, արդյունքը չէ նրա, թե ինչ են այլ մարդիկ մտածում ձեր մասին։ Դա ամբողջությամբ կախած է նրանից, թե ինչ որոշումներ եք կայացնում՝ ձեր ժամանակի և էներգիայի հետ կապված։ Դադարեք մտահոգվել, թե ինչ են մյուսները մտածում ձեր մասին։ Պարզապես շարունակեք ապրել ձեր ճշմարտությամբ։

4. Հասարակության կողմից արժեքների նյութական չափումը ոչինչ չարժե։ Միշտ գնացեք այն ճանապարհով, որը ձեզ թույլ է տալիս ողջ զգալ ձեզ, որպեսզի չհայտնվեք թակարդի մեջ՝ ինչն է ճիշտ ձեզ համար և ինչն է ձեզ համար ճիշտ համարում հասարակությունը։ Որտեղ էլ հայտնվեք՝ մեծ թե փոքր քաղաքում, կհանդիպեք մարդկանց, ովքեր կարծում են, թե գիտեն՝ ինչն է ավելի լավ ձեզ համար, ովքեր կարծում են, թե ձեզնից լավն են, թե երջանկությունը, հաջողությունն ու գեղեցկությունը բոլորի համար նույն նշանակությունն ունեն։ Նրանք կփորձեն ձեր արժեքը գնահատել՝ հիմնվելով նրա վրա, թե ինչ ունեք դուք, և ոչ թե նրա վրա, թե ինչպիսին եք դուք։ Մի հետևեք փողին։ Արեք այն, ինչ ձեր ստիպում է կենդանի զգալ։ Նրանք, ովքեր այս աշխարհի համար արժեք են, արդար սիրտ ու ինքնագնահատական ունեն։ Եթե դուք դրանք ունեք, երբեք մի վաճառեք։

5. Կյանքը մրցավազք չէ, անհրաժեշտ չէ որևէ բան ապացուցել։ Բոլորը ցանկանում են հասնել բարձունքի գագաթին և գոռալ՝ «նայեք ինձ, նայեք ինձ»։ Իրականությունն այն է, որ դուք երջանիկ եք լինում և աճում եք այն ժամանակ, երբ բարձրանում եք, և ոչ թե այն ժամանակ, երբ արդեն բարձունքում եք գտնվում։ Վայելեք ճանապարհորդությունը՝ ժամանակ տրամադրելով յուրաքանչյուր քայլի։ Բաց մի թողեք կյանքը։ Մոռացեք, թե որտեղ են գտնվում մյուսները։ Կյանքը մրցավազք չէ։ Ազատվեք բոլորից առաջ անցնելու հիմար պահանջից, ազատեք ինքներդ ձեզ, որպեսզի հասնեք նրան, ինչն ավելի մեծ նշանակություն ունի ձեզ համար։ Երբեմն-երբեմն հիշեցրեք ձեզ, որ չպետք է լինեք այնպիսին, ինչպիսին մյուսներն են, և անել այն, ինչ անում են ուրիշները։

6. Դեպի նպատակը տանող ճանապարհ անցնում է անհաջողությունների միջով։ Դուք անընդհատ փոխվող աշխատանքով եք զբաղվում։ Դուք պարտավոր չեք միշտ ճիշտ լինել։ Դուք չպետք է չափազանց շատ մտահոգվեք, որ սխալ եք։ Եթե դուք փորձում եք բոլորի վրա տպավորություն գործել ձեր «իդեալականությամբ», դուք կկանգնեցնեք ձեր աճը։ Դուք բավական ժամանակ կանցկացնեք՝ միայն նայելով ձեր առջևում երևացող ճանապարհին, փոխարենը՝ ապրելու և մշտապես փոխելու ճանապարհները՝ կյանքում ավելի հաճելի ճանապարհորդության համար։

7. Անհնար է դուր գալ բոլորին։ Որոշ մարդի ձեզ կասեն, որ դուք ինչ-որ բան սխալ եք արել, իսկ որոշ ժամանակ անց կգովեն ձեզ նրա համար, որ դուք ամեն դեպքում ճիշտ եք վարվել։ Մի դարձեք նրանցից մեկը։ Երբ հանդիպում եք մեկին, ով թերագնահատում է ձեզ, ձեր մասին վատը մտածում առանց պատճառի, մի տանջեք ձեզ՝ դա փոխելու կամ նրա հավանությանն արժանանալու համար։ Մի ատեք նրան։ Պարզապես հեռացեք և թողեք, որ կյանքը գործ ունենա այն ամենի հետ, ինչ նրանք ասում են և անում են։ Յուրաքանչյուր վայրկյան, որը ծախսում եք այս մարդկանց վրա, անիմաստ կորչում է, իսկ ատելությունը ձեզ միայն ցավ կպատճառի։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ոչ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում. Օլիվիե ԴըկոտինյիՌԴ-ն ուկրաինական Սումիում հարվածել է բնակելի թաղամասին. զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ երեխաներ Մայրը որոշել է «գնալ» որդու հետևիցՎան Դեյքն ու դե Յոնգը չեն խաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ Ազգերի լիգայում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռնամարտ Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում Վերին Լարսում ավելի քան 600 հայկական բեռնատար է սպասում Հայաստանում երկրաշարժ է գրանցվելՌուսաստանը Չինաստանում կայացած ցուցահանդեսում ցուցադրել է արդիականացված 2S25M Sprut-SDM1 ինքնագնաց հրանոթը «Գրետան չի օգնի. Փաշինյանը հանդես է գալիս Հայաստանի ռազմավարական կապիտուլացիայի օգտին»ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ևս հաստատեց՝ ազատման դիմում է գրել «Սուրեն Պապիկյանի հրաժարականի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը». Արամ Թորոսյան «Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ ակնկալիքներ են հնչեցվել. «Մենք չգիտենք, թե կոնկրետ ինչի շուրջ չեն կարող պայմանավորվել»» Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել ՍանոսյանՔյարամյանը հաստատեց, որ հեռանում էԵ՞րբ է մերժվում կենսաթոշակի նշանակումը Հայաստանը պահանջել է ԽՍՀՄ-ից ԼՂՀՆ-ն միացնել իրեն․ պատմության այս օրը (18 նոյեմբեր)ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը՝ հրաժարականների մասին ՆԳՆ-ից հաստատեցին՝ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հաստատում է՝ ազատման դիմում է գրել Աջափնյակ վարչական շրջանն ունի նոր ղեկավար Բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածելԻնչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Լույս չի լինելուԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ ՄակունցիցՊաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Նոր մանրամասներ՝ վթարից մահացած ընտանիքի գործովՌուբլին կտրուկ թանկացավՏեղ-տեղ առկա է մերկասառույց․ իրավիճակը՝ հիմա Ողբերգական վթար՝ Պեմզաշենում․ հայտնում են զոհի և վիրավորների մասին Մինչև նոյեմբերի 20-ը ձյուն կտեղաԼյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ«Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Իրանը պատրաստ է միջուկային բանակցություններին․ ԻԻՀ արտգործնախարար «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումներըԵրբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել Պերուում կայացել է Բայդեն-Սի Ծինփին հանդիպում, հայտնի է՝ ինչ են քննարկել ղեկավարները Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կանՀայ երկրպագուները երթ են անցկացրել ՌիգայումԻսրայելի նախագահը հրաժարվել է մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱրագածոտնում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ 2109»-ը․ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ կա տուժած Կարևորն այն է, որ Լեոն վայելում է ձեր սերը, ջերմությունը...Հռիփսիմե Հակոբյանն անդրադարձել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ին Ռուսաստանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում
Ամենադիտված