Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դուստրս իմ ընկերուհին է». Ֆաինա Հարությունյանը` դստեր ատամհատիկի և 1–ամյակի խնջույքի մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

«Ինչ–որ հատուկ բան չենք արել։ Սովորական խնջույք էինք կազմակերպել. երգեր, պարեր և այլն։ Գեղեցիկ զարդարել էինք Նիկայի տորթի սեղանը։ Կարծում եմ` հասկանում էր, թե ինչ էր կատարվում։ Ուրախանում էր, ծափիկներ էր անում, նվերներ էր ստանում։ Ատամհատիկի արարողության ընթացքն իրեն շատ էր դուր եկել։ Հատկապես, երբ քաղցրավենիքը լցրեցին գլխին, շատ էր ուրախացել։ Իր համար շատ հետաքրքիր էր, իրեն շատ լավ էր զգում, քանի որ բոլորի ուշադրության կենտրոնում էր»,– ասաց Ֆաինան։

 

Վերջինիս խոսքով` Նիկան ատամհատիկին ընտրել է այն թուղթը, որի վրա գրված էր կինո, թատրոն և հեռուստատեսություն։ «Մենք հատուկ մասնագիտություններ չէինք գրել։ Միայն ոլորտներն էինք նշել։ Երբ մեծանա, ինքը կընտրի իր մասնագիտությունը։ Հնարավոր է` իր հայրիկի նման այդ ոլորտի մասնագետ դառնա»,– նշեց նա։

 

 

Ֆաինան կցանկանար, որ դուստրը հետագայում զարդերի դիզայներությամբ զբաղվի, բայց ասում է` դստերը չի պարտադրի իր ցանկությունը։  «Ինչպես ասում են` իմ ուզելը քիչ է։  Նա ընտրել է կինո, թատրոն, հեռուստաընկերություն ոլորտները։ Եթե հետագայում որոշի  այս ոլորտում ընտրել իր մասնագիտությունը, կցանկանայի ռեժիսոր դառնար։ Ամուսինս ընդհանրապես չէր ուզում, որ նա այդ ոլորտն ընտրի։ Երբ վերցրեց թուղթը, Արտյոմն ասաց` ինչու եք այդ ոլորտները գրել, հետո ծիծաղեց ու ասաց` պապայի աղջիկ է։ Մենք կողմ կլինենք աղջկաս ցանկացած ընտրությանը։ Երբ աշխատանքդ սիրով ես անում, երջանիկ ես լինում։ Ինձ համար կարևոր է, որ աղջիկս երջանիկ լինի։ Չեմ ուզում ընտրի այն ուղղությունը, որը ես եմ պատկերացնում։ Ինչ ուզում է թող ընտրի, կարևորը իր սրտով լինի»,– ավելացրեց դիզայները։

 

Ֆաինայի խոսքով` Նիկան, հայտնվելով իրենց կյանքում, ոչ թե ինչ–որ բան է փոխել, այլ լրացրել է ամեն բան։ «Ինձանից ինչ–որ բան չի պակասել։ Իմ աշխատանքը, կյանքի ռիթմը չեն փոխվել։ Ինձ մոտ ավելացել է երջանկությունը։  Այս մեկ տարվա ընթացքում շատերը տեսած կլինեն, որ աշխատանքի գնալիս նա միշտ ինձ հետ է։ Երբեք չեմ տրտնջացել կամ բողոքել, որ երեխայի հետ ինչ–որ բան չեմ հասցնում։ Ընդհակառակը, Նիկան նոր ուժ է ինձ հաղորդել։ Երբ առաջին անգամ գրկեցի իրեն, հասկացա, որ պետք է ավելի ուժեղ, պատասխանատու լինել, քանի որ մենք իրեն պետք ենք։ Նույն էլ ամուսնուս մոտ է։ Օր օրի ավելի է մեծանում պատասխանատվության զգացումը»,– ասաց նա։

 

Դիզայները նշեց, որ այնպես է դասավորում իր գրաֆիկը, որ ոչինչ չտուժի` ոչ ընտանիքը, ոչ երեխան, ոչ էլ աշխատանքը։  «Ես կարողանում եմ իմ օրն այնպես դասավորել, որ ամեն ինչ հասցնեմ։ Անգամ, եթե քիչ եմ քնում, չեմ բողոքում։ Նիկան ինձ երբեք նեղություն չի պատճառել։ Ես իր հետ ամեն գործ էլ կարողանում եմ հասցնել։ Իմ շրջապատում կան կանայք, որոնք դուրս են եկել աշխատանքից և միայն երեխայի խնամքով են զբաղվում։ Նրանք բողոքում են, որ շատ են հոգնում ամբողջ օրը երեխայի հետ, ուզում են դուրս գալ ու աշխատել։ Ինձ մոտ այդ խնդիրը չկա, քանի որ կարողանում եմ ամեն ինչ համատեղել»,– ավելացրեց Ֆաինան։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռնամարտ Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում Վերին Լարսում ավելի քան 600 հայկական բեռնատար է սպասում Հայաստանում երկրաշարժ է գրանցվելՌուսաստանը Չինաստանում կայացած ցուցահանդեսում ցուցադրել է արդիականացված 2S25M Sprut-SDM1 ինքնագնաց հրանոթը «Գրետան չի օգնի. Փաշինյանը հանդես է գալիս Հայաստանի ռազմավարական կապիտուլացիայի օգտին»ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ևս հաստատեց՝ ազատման դիմում է գրել «Սուրեն Պապիկյանի հրաժարականի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը». Արամ Թորոսյան «Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ ակնկալիքներ են հնչեցվել. «Մենք չգիտենք, թե կոնկրետ ինչի շուրջ չեն կարող պայմանավորվել»» Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել ՍանոսյանՔյարամյանը հաստատեց, որ հեռանում էԵ՞րբ է մերժվում կենսաթոշակի նշանակումը Հայաստանը պահանջել է ԽՍՀՄ-ից ԼՂՀՆ-ն միացնել իրեն․ պատմության այս օրը (18 նոյեմբեր)ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը՝ հրաժարականների մասին ՆԳՆ-ից հաստատեցին՝ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հաստատում է՝ ազատման դիմում է գրել Աջափնյակ վարչական շրջանն ունի նոր ղեկավար Բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածելԻնչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Լույս չի լինելուԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ ՄակունցիցՊաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Նոր մանրամասներ՝ վթարից մահացած ընտանիքի գործովՌուբլին կտրուկ թանկացավՏեղ-տեղ առկա է մերկասառույց․ իրավիճակը՝ հիմա Ողբերգական վթար՝ Պեմզաշենում․ հայտնում են զոհի և վիրավորների մասին Մինչև նոյեմբերի 20-ը ձյուն կտեղաԼյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ«Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Իրանը պատրաստ է միջուկային բանակցություններին․ ԻԻՀ արտգործնախարար «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումներըԵրբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել Պերուում կայացել է Բայդեն-Սի Ծինփին հանդիպում, հայտնի է՝ ինչ են քննարկել ղեկավարները Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կանՀայ երկրպագուները երթ են անցկացրել ՌիգայումԻսրայելի նախագահը հրաժարվել է մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱրագածոտնում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ 2109»-ը․ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ կա տուժած Կարևորն այն է, որ Լեոն վայելում է ձեր սերը, ջերմությունը...Հռիփսիմե Հակոբյանն անդրադարձել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ին Ռուսաստանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում Աբխազիայում ցուցարարները կտրել են խորհրդարանի դարպասները՝ շարունակելով պահանջել նախագահի հրաժարականը ՌԴ-ն թիրախավորել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներ՝ արձակելով 120 հրթիռ և 90 ԱԹՍ. Զելենսկի Օդանավակայանը չի գործել անօդաչու թռչող սարքի կործանման հետևանքով. կա վիրավոր. ՌԴ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն» Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա
Ամենադիտված