Էրդողանը սեպտեմբերին կայցելի Ադրբեջան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 10-11-ին կայցելի Ադրբեջան, այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Հայտնի է, որ նրան կուղեկցեն մի շարք թուրք նախարարներ, այդ թվում՝ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Հանդիպումների օրակարգն ու այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում:
Դրանից հետո Թուրքիայի նախագահը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով: