Miss Bum Bum-2017-ի մասնակիցները լավագույն կողմից
ՖՈՏՈBlogNews.am/«Բրազիլիայի լավագույն հետույքը» մրցույթի հանրաճանաչության մասին կարելի է դատել երկրպագուների քանակից: Կազմակերպիչները հայտնել են, որ անցյալ տարի քվեարկությանը մասնակցել է ավելի քան 17 միլիոն մարդ: Այս անգամ մրցույթի մասնակիցների համար մի քանի նոր կանոններ են սահմանվել՝ ավելի նրբաճաշակ հանդիսատեսի գրավելու համար: Աղջիկներին արգելել են կեցվածքներ ընդունել սադրիչ ներքնազգեստներով: Նրանք բոլորը հանդիսատեսին ներկայացել են միևնույն մարզական լողազգեստով: Մրցույթին իրավունք չեն ունեցել մասնակցելու 107 սմ-ից մեծ ծավալներ ունեցող աղջիկներին: Մրցույթի կայքում հրապարակվել են մասնակիցների լուսանկարները: Հրապարակման պահին մրցույթի առաջատարն է Պետրա Մայան, երկրորդ տեղում Հելեն Քրիստիանն է, Երրորդ տեղում՝ Ջեյն Ֆերեյրան: Մասնակցի օգտին կարելի է քվեարկել մրցույթի կայքում: