Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրիգոր Դանիելյանի որդին առանց աշխատավարձի չի համաձայնել նկարահանվել «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

«Էս մենակ ե՞ս եմ եկել գործի». ամեն առավոտ բոլորից մի փոքր շուտ գալով նկարահանման հրապարակ` հարցնում է 8-ամյա Ալբերտո Դանիելյանը։ Վերջինս խաղում է «Նավագախմբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլում, որը կցուցադրվի Ucom  ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում։

 

Պարզվում է` դերասան Գրիգոր Դանիելյանն ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանն Ալբերտոյին չէին կարողանում համոզել նկարահանվել նախագծում։  Ծնողներն Ալբերտոյին նկարահանման բերելու  այլընտրանքային  ճանապարհ են գտել, ասելով, իբր վերջինս հոնորար է ստանալու նկարահանման համար։

 

Tert.am Life–ի հետ զրույցում Գրիգորն ասաց, որ դեմ է երեխային ինչ–որ բան ստիպելուն։ Այս դեպքում իրենք փորձել են խթանել, որ Ալբերոտոն իրեն փորձի այս ոլորտում։ «Քանի որ մենք գիտեինք իր պոտենցիալը, ուզում էինք, գոնե փորձել։ Հետաքրքիր մոտիվացիա մտածեցինք, ասացի` իբր աշխատավարձ է ստանալու, ինչը նրան շահագրգռեց, հետաքրքրվեց` որքան։ Այնպիսի գումար ասացի, որը  ստանում են նորմալ դերասանները։ Շատ ոգևորվեց ու համաձայնեց»,– ասաց դերասանը։

 

 

Հիմա Գրիգորը պետք է սեփական գրպանից վճարի որդու աշխատավարձը, քանի որ չի ուզում նրան հուսախաբ անել։ Իր հերթին Ալբերտոն անհամբերությամբ սպասում է առաջին աշխատավարձին, որպեսզի կրտսեր եղբոր` Ռոբերտոյի համար նվերներ գնի։ Պարզում է` Ալբերտոյին այդքան ուրախացրել է սեփական աշխատավարձով եղբորը նվերներ գնելու գաղափարը։

 

Դերասանի խոսքով` ինքը չի ուզում որդին շարունակի իր ճանապարհը, քանի որ հայտնիությունը մի շարք սահմանափակումներ է դնում մարդու առաջ, սակայն կարծում է, որ տղան պետք է իրեն այս ասպարեզում էլ փորձելու հնարավորություն ունենա։ Ապագայում ինքը կորոշի` ինչով է ուզում զբաղվել։  Դիտարկմանը` մանկուց այս ոլորտում հայտնվելով արդյոք մեխանիկորեն չի ընտրի դերասանի ճանապարհը, հայրը պատասխանեց. «Եթե ցանկանա դառնալ դերասան, թող դառնա։ Ինձ համար անընդունելի է, երբ ծնողն է երեխային ստիպում ինչ–որ մասնագիտություն ընտրել։ Մենք իրեն ոչ թե ստիպեցինք, այլ մոտիվացիա գտանք նկարահանվելու համար։ Նկարահանման երրորդ օրն Ալբերտոն արդեն մոռացել էր, որ նման բան ենք խոսել։ Մեզ համար ամենակարևորն այն է, որ ինքը մտնի նկարահանման հրապարակ, հետաքրքրություն ձեռք բերի։ Ամեն ինչ փորձում ենք, մինչև կկենտրոնանա` ինչն է իրեն դուր գալիս։ Իմ օրինակով կարող եմ ասել, որ սկսեցի կայանալ միայն այն ժամանակ, երբ կենտրոնացա, թե ինչով եմ ուզում զբաղվել, որովհետև զուգահեռ հազար գործով էի զբաղվում։ Սա մեր փորձերից մեկն է»։

 

 

Գրիգորը նշեց, որ փորձում է օբյեկտիվ մոտենալ յուրաքանչյուր երևույթի և երբեք չի ասի, որ իր երեխան լավագույնն է։ Այնուամենայնիվ, շատերն են փաստում, որ տղան շատ լավ է ներկայացել քասթինգին։ «Նա բացարձակ կոմպլեքսներ չունի։ Մեկ–մեկ նույնիսկ կարող եմ ասել` ստոպ, որպեսզի չափը չանցնի»,– ասաց նա։ Հայրը նշեց, որ որդին բոլորի պես մի քանի փուլով քասթինգ է անցել։ Գրիգորը կարևորում է, որ տղան հաջողությունների հասնի սեփական ուժերի և աշխատասիրության շնորհիվ։

 

Ըստ դերասանի` որդու համար այս ոլորտը սովորական է, քանի որ այս ամենի մեջ է մեծացել, բայց Ալբերտոն ուրիշ նպատակներ ունի։ «Ասում է` ես ուզում եմ ստարտափ ստեղծել։ Ուզում է ընդունվել Թումո, բայց տարիքը դեռ թույլ չի տալիս։ Մանկուց ասում էր` ես պիտի դեղ ստեղծեմ, որ վերցնեմ հիվանդությունները։ Ինքը սիրում է նորարարություն անել։ Տանն ամեն օր  ինչ–որ նոր բան է ստեղծում։ Ես իրեն կաջակցեմ զարգանալ և իրականացնել իր նպատակը` ստեղծել ստարտափ»։

 

Շարունակությունն՝ այստեղ.

«Սուրեն Պապիկյանի հրաժարականի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը». Արամ Թորոսյան «Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ ակնկալիքներ են հնչեցվել. «Մենք չգիտենք, թե կոնկրետ ինչի շուրջ չեն կարող պայմանավորվել»» Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել ՍանոսյանՔյարամյանը հաստատեց, որ հեռանում էԵ՞րբ է մերժվում կենսաթոշակի նշանակումը Հայաստանը պահանջել է ԽՍՀՄ-ից ԼՂՀՆ-ն միացնել իրեն․ պատմության այս օրը (18 նոյեմբեր)ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը՝ հրաժարականների մասին ՆԳՆ-ից հաստատեցին՝ Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հաստատում է՝ ազատման դիմում է գրել Աջափնյակ վարչական շրջանն ունի նոր ղեկավար Բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները. Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածելԻնչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Լույս չի լինելուԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ ՄակունցիցՊաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Նոր մանրամասներ՝ վթարից մահացած ընտանիքի գործովՌուբլին կտրուկ թանկացավՏեղ-տեղ առկա է մերկասառույց․ իրավիճակը՝ հիմա Ողբերգական վթար՝ Պեմզաշենում․ հայտնում են զոհի և վիրավորների մասին Մինչև նոյեմբերի 20-ը ձյուն կտեղաԼյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ«Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Իրանը պատրաստ է միջուկային բանակցություններին․ ԻԻՀ արտգործնախարար «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումներըԵրբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել Պերուում կայացել է Բայդեն-Սի Ծինփին հանդիպում, հայտնի է՝ ինչ են քննարկել ղեկավարները Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կանՀայ երկրպագուները երթ են անցկացրել ՌիգայումԻսրայելի նախագահը հրաժարվել է մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱրագածոտնում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ 2109»-ը․ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ կա տուժած Կարևորն այն է, որ Լեոն վայելում է ձեր սերը, ջերմությունը...Հռիփսիմե Հակոբյանն անդրադարձել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ին Ռուսաստանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում Աբխազիայում ցուցարարները կտրել են խորհրդարանի դարպասները՝ շարունակելով պահանջել նախագահի հրաժարականը ՌԴ-ն թիրախավորել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներ՝ արձակելով 120 հրթիռ և 90 ԱԹՍ. Զելենսկի Օդանավակայանը չի գործել անօդաչու թռչող սարքի կործանման հետևանքով. կա վիրավոր. ՌԴ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն» Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ կան վիրավnրներՌԴ-ի և Իրանի հետ չհամագործակցելու Արևմուտքի՝ Հայաստանին ուղղված կոչերը մահաբեր են. Սաքս631 հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Ստամբուլում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներով հարձակվել են ոստիկանների վրա
Ամենադիտված