Ձեր կենդանակերպի նշանի ամենավառ գիծը, որը անտարբեր չի թողնի շրջապատի մարդկանց
ՖՈՏՈԿենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի ուժեղ և թույլ կողմեր: Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենավառ արտահայտված առանձնահատկությունը, որը դեպի իրեն է ձգում շրջապատի մարդկանց:
Խոյ
Խոյերը մարդկանց գրավում են իրենց ինքնավստահությամբ: Նրանք հավատարիմ են իրենց, հստակ գիտեն՝ ինչ են ուզում, և երբեք չեն կասկածում սեփական ուժերի վրա:
Ցուլ
Մարդիկ ձգտում են մոտ լինել ցլերին, որովհետև վերջիններս արդարացնում են նրանց վստահությունը: Նրանց կարելի վստահել և նրանց հետ քննարկել բոլոր հուզող հարցերը: Նրանք հուսալի ընկեր են, և նրանց կարելի է գաղտնիք վստահել:
Երկվորյակներ
Երկվորյակները շփվող են և միշտ գտնվում են ուշադրության կենտրոնում: Նրանց հետ շփվելով կարելի է էներգիա ստանալ: Նրանք երբեք ոչնչից չեն բողոքում:
Խեցգետին
Խեցգետիններին հուզում է իրենց շրջապատողների ճակատագիրը: Նրանք նման են մայրերին, որոնք հոգ են տանում իրենց հարազատների մասին:
Առյուծ
Էնտուզիազմը նրանց ամենագրավիչ հատկանիշն է: Ցանկացած գործի նրանք մոտենում են մեծ ցանկությամբ և մոլուցքով: Նրանք երբեք կիսատ չեն թողնում սկսած գործը:
Կույս
Կույսերն իրենց բնույթով անհանգստություն տարածողներ են: Սկզբում դա վախեցնում է շրջապատի մարդկանց, բայց հետո նրանք սովորում են դրան և լուրջ չեն վերաբերվում:
Կշեռք
Կշեռքների հետ կարելի է ամեն ինչից զրուցել: Նրանք միշտ էլ համբերությամբ կլսեն զրուցակցին և անհրաժեշտության դեպքում խորհուրդ կտան:
Կարիճ
Նրանց կրքոտ լինելն է գրավում մարդկանց: Ինչ նախաձեռնում է կարիճը, անում է ամենալավ ձևով: Դա վերաբերում է թե՛ աշխատանքին, թե՛ հարաբերություններին:
Աղեղնավոր
Աղեղնավորները զգացմունքներով են ապրում: Նրանք կարող են անակնկալի բերել մարդկանց իրենց կտրուկ որոշումներով:
Այծեղջյուր
Այծեղջյուրները առանձնանում են իրենց նրբանկատությամբ: Նրանք երբեք անհարմար հարց չեն տա: Նրանք կարողանում են զգալ մարդկանց և անել այնպես, որ բոլորին հարմար լինի:
Ջրհոս
Ջրհոսներն առանձնանում են բարությամբ և մարդասիրությամբ: Եթե նրանց ինչ-որ բան դուր չի գալիս, նրանք անպայման ասում են, բայց դա անում են շատ նրբանկատորեն:
Ձուկ
Ձկները լսել գիտեն, ինչը հազվադեպ երևույթ է մեր օրերում: Նրանք կլսեն ձեզ և անպայման կասեն իրենց կարծիքը՝ առանց պարտադրելու: