Ծննդյանդ ամսաթիվը կպատմի, թե ինչ կենդանի ես դու
ՖՈՏՈՊաշտամունքային կենդանին քո անձի այս կամ այն կողմերի խորհրդանիշն է: Այն ոչ միայն պաշտպանում է, օգնում և պահպանում մարդուն ողջ կյանքում, այլև բնավորության որոշակի գծերով է օժտում:
Ներկայացնում ենք ոչ ստանդարտ հորոսկոպ՝ կենդանի՝ ըստ ծննդյան ամսաթվի:
1. Շուն
Ապրիլի 1-3, հունիսի 15-20, հուլիսի 10-15, սեպտեմբերի 28-30, դեկտեմբերի 1-16
Նվիրվածությունը և բարեսրտությունը քո գլխավոր գծերն են: Շրջապատողները հեշտությամբ վստահում են քեզ, քանի որ հուսալի մարդու համբավ ես ձեռք բերել: Մաքուր և անկեղծ մարդ ես:
Համեստությունը, պարզությունը, պատասխանատվությունն այն են, ինչի համար քեզ հարգում են ծանոթները և սիրում են ընկերները: Սիրում ես լավ տեսք ունենալ, հետևում ես նորաձևությանը: Գնումներից մեծ հաճույք ես ստանում:
2. Մուկ
Հունվարի 1-24, մարտի 16-23, ապրիլի 15-26, հունիսի 1-3, հուլիսի 1-9, օգոստոսի 16-25
Քեզ կարելի է անվանել ընկերության հոգին, շատ հետաքրքիր մարդ ես:
Սակայն շատ խոցելի և զգայուն ես, ամեն ինչ սրտիդ մոտ ես ընդունում: Մի կողմից՝ դրանք քո բացասական գծերն են, մյուս կողմից՝ դրանք հնարավորություն են տալիս մարդկանց անկեղծորեն ապրումակցել և օգնել:
3. Առյուծ
Հունվարի 25-31, մարտի 13-15, մայիսի 22-31, նոյեմբերի 1-16
Քեզ կարելի է անվանել բարի և խաղաղասեր մարդ: Վեճերը և սկանդալները հաստատ քո մասին չեն: Բնույթով առաջնորդ ես, սակայն տակտիկայի կողմնակից ես, տոլերանտ ես և պահանջկոտ:
Շատ ես սիրում հաճոյախոսություններ ստանալ: Քեզ համար շատ կարևոր է ուշադրության կենտրոնում լինել:
4. Կատու
Փետրվարի 1-5, մարտի 24-31, հունիսի 25-30, հուլիսի 27-31, սեպտեմբերի 15-27, նոյեմբերի 17-30
Քո մեջ բնատուր հմայք կա, որը գրավում է մարդկանց: Քեզ հաճախ են համակրում, սակայն երբեմն դու փակ և ամաչկոտ ես լինում:
Քեզ հետ հեշտ և ուրախ է, քանի որ կարողանում ես ճիշտ պահին կատակել: Երբեմն աղմկոտ ընկերակցության փոխարեն մենակություն ես նախընտրում:
5. Կրիա
Փետրվարի 15-21, ապրիլի 27-30, հունիսի 4-14, օգոստոսի 26-31
Բարոյական արժեքներն առաջին տեղում են: Դու գնահատում ես խաղաղությունը, հոգեկան հարմարավետությունը և հանգստությունը: Մարդիկ ձգվում են դեպի քեզ, քանի որ դու բարություն ես ճառագում և կարողանում ես ներել: Շատ առատաձեռն ես, միշտ պատրաստ ես օգնել, բայց միաժամանակ մարդկանցից ոչինչ չես պահանջում դրա դիմաց: Քեզ օտար է եսասիրությունը, ամեն կերպ աշխատում ես խուսափել բամբասանքից և բամբասողներից:
6. Աղավնի
Փետրվարի 6-14, մայիսի 14-21, հուլիսի 16-26, սեպտեմբերի 1-14, սեպտեմբերի 26-31
Լավատես ես: Ցանկացած հանգամանքում և ցանկացած շրջապատում յուրահատուկ ունակություն ունես մնալու, ինչպիսին կաս: Սիրում ես ամեն ինչ վերահսկողության տակ պահել, մանրամասնորեն կազմակերպում ես կենցաղդ: Սիրահարկոտությունը քեզ շատ հուզական է դարձնում:
7. Հովազ
Փետրվարի 22-28, ապրիլի 4-14, հոկտեմբերի 16-31
Քեզ բացահայտելու համար մարդկանցից տարիներ են պահանջվում: Պրովոկացիաների և մանիպուլյացիաների չես տրվում: Դրանում քեզ օգնում են զսպվածությունը և դիմացկունությունը:
Քո բացասական կողմերն են ժլատությունը և բամբասելու հակումը: Սակայն այդ ամենը չափավոր է արտահայտվում և քեզ չի խանգարում հարաբերություններում:
8. Կապիկ
Մարտի 1-12, մայիսի 1-13, հունիսի 21-24, օգոստոսի 1-15, հոկտեմբերի 1-15, դեկտեմբերի 17-25
Շատ էներգետիկ ես և քո էներգիայով վարակում ես բոլոր շրջապատողներին: Ակտիվ կենսակերպ ես վարում, չես սիրում սպասել և դանդաղել: Սովորել ես արագ տեմպին: Քեզ հետ հեշտ է շփվել, կարող ես ցանկացած խոսակցության մասնակցել՝ այն մի քանի կատակով համեմելով:
Աննման համբավի մասին մտածելը քեզ դրդում է բոլորին անխտիր գոհացնելու: Ձեռնարկելու ունակությունը, լավ ինտուցիան և օգտակար ծանոթություններ հաստատելու կարողությունը մեծացնում են մինչև միջին տարիք հասնելը քո հարստանալու հնարավորությունները: