ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
ՖՈՏՈԽՈՅԵՐ
Այսօր Ձեր սիրելին հավանաբար կփորձի օգնել ձեզ, սակայն դժվար թե նրա օգնությունը լիարժեք լինի:
ՑԼԵՐ
Ի՞նչ եք դուք անում, որպեսզի ձեր անձնական կյանքը դառնա ավելի լավը: Ձեր երջանկությունը կախված է ձեր գլխավերեւում եւ սպասում է ձեզ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեզ բավական կլինի գտնվել սիրելիի կողքին: Անգամ եթե ամբողջ երեկոյի ընթացքում երկու բառ էլ չփոխանակեք իրար հետ, միեւնույն է` դուք կշողաք երջանկության փայլից:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելիին հեշտ չի լինի հասկանալ, թե հատկապես ինչ եք ուզում լսել նրանից: Աշխատեք ամեն ինչ մանրամասն եւ հասկանալի բացատրել նրան:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր հակնարծակի կիմանաք, թե ինչ է իրականում ձեր եւ ձեր հարաբերությունների մասին մտածում ձեր սիրելին: Ստացված տեղեկությունները դուք պետք է մանրակրկիտ վերլուծեք:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր ներքին էներգիան անպայման պետք է օգտագործեք, սակայն ոչ ագրեսիվ կերպ: Աստղերը խորհուրդ են տալիս, օրինակ, զբաղվել սպորտով:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա տեսնել ձեր մեջ ոչ միայն իր կեսին, այլեւ ընկերոջ: Այնպես որ` պատրաստ եղեք, քանի որ դուք ստիպված եք լինելու նրան խորհուրդներ տալ, լսել, գլուխը շոյել եւ հանգստացնել։
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր ձեր կյանքում կարող է հայտնվել այնպիսի մեկը, ով կկոտրի ձեր կարծատիպերն առ այն, թե ինչպիսին պետք է լինեն սերն ու սիրող զույգերի փոխահարաբերությունները:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Բարեհաջող օր է սիրելիի հետ համատեղ գործունեության համար: Ինչ էլ դուք անեք միասին, գերազանց կստացվի ձեզ մոտ:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Սիրելիից ինչ-որ բանի հասնելու համար, այսօր ստիպված եք փչացած ձայնասկավառակի նման ձեզ պահել, այսինքն` անվերջ կրկնել միեւնույն խնդրանքը:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր դուք պետք է հոգ տանեք մեծահասակների մասին, օրինակ` այցելեք ձեր կամ ձեր սիրելիի ծնողներին: Ձեր օգնության կարիքն ունեցող մարդկանց համար բարի գործեր անելն էլ ավելի կմտերմացնի ձեզ:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին բավական դժվար կլինի հավաքել մտքերն ու ասել ձեզ իր զգացմունքների մասին: Աստղերը հուշում են, որ նա, այնուամենայնիվ, կհաղթահարի իր ամաչկոտությունը, եւ դուք ամեն ինչ կիմանաք: