Պուտինն անակնկալ կերպով հայտնվել է Koktebel Jazz Party ջազ փառատոնի բեմին (տեսանյութ)
ՎԻԴԵՈՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անակնկալ կերպով հայտնվել է Ղրիմում անցկացվող երաժշտական Jazz Koktebel փառատոնի բեմին, այս մասին գրում է korrespondent.net-ը:
«2003թ.-ից՝ կարծեմ 15 տարի է արդեն, որ իրականանում է նման հրաշալի փառատոն: Այս ընթացքում այստեղ են հասցրել լինել աշխարհի տարբեր երկրներից 150 պատվիրակություն, այսօր էլ այստեղ է 10 ջազային խումբ՝ մեր ընկերները», - ասել է Պուտինը:
Նշենք, որ Jazz Koktebel փառատոնը Ղրիմի՝ ՌԴ կազմի մեջ մտնելուց հետո Ուկրաինայի կողմից տեղափոխվեց Օդեսայի նահանգ: Այս տարի այն կանցկացվի Չերնոմորսկում:
Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ նախագահի՝ Ղրիմ այցի հետ կապված: