Նոր iPhone-ը թույլ կտա գողության փորձի ժամանակ ավտոմատ կապվել ոստիկանության հետ (լուսանկարներ)
ՖՈՏՈԱմերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը նոր iPhone-ի համար կներկայացնի թարմ օպերացիոն համակարգ, որը հնարավորություն կտա սմարթֆոնի գողության փորձի դեպքում մատնահետքի սքանավորման գործառույթն արագ ապաակտիվացնել ու կատարվածի մասին ծանուցել ոստիկանության թեժ գծին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Emergency SOS գործառույթը թույլ կտա 5 անգամ միացման և անջատման կոճակին դիպչելու դեպքում ապաակտիվացնել մատնահետքի ճանաչման սքաները:
Սա կարևոր է այն դեպքում, եթե, օրինակ, գողը ստիպում է օգտատիրոջը մատնահետքի սքանավորման միջոցով բացել հեռախոսն ու իրեն տալ:
Նոր օպերացիոն համակարգի կիրառումը հնարավորություն կտա արտակարգ պատահարների համար կոնտակների ցանկ կազմել ու գողության փորձի ժամանակ ահազանգ ուղարկել այդ կոնտակներին (այդ թվում նաև ոստիկանություն)՝ ցույց տալով օգտատիրոջ գտնվելու վայրը:
Ենթադրվում է, որ նոր iOS 11 օպերացիոն համակարգն առաջինը կներդրվի iPhone 8 սմարթֆոններում: