Ինչպե՞ս արագացնել թարթիչների աճը
ՖՈՏՈԻնչպես երկար և փարթամ թարթիչներ աճեցնել: Սևաներկի լավ լվացված շշում գերչակի յուղ ենք լցնում և ամեն երեկո քսում թարթիչներին: Այս գործողությունը կարելի է կատարել ոչ միայն գերչակի, այլև չիչխանի յուղով:
Թարթիչների աճն արագացնելու համար նաև խորհուրդ է տրվում օգտագործել նուշի կամ վարդի յուղ:
Նուշի յուղը հարուստ է վիտամիններով, իսկ վարդի յուղը ոչ միայն սնուցում, այլև մաքրում է թարթիչները: Աշխատեք շաբաթական 2-3 անգամ թարթիչները լվանալ դեղաբույսերով:
Հարկավոր է երիցուկի կամ տերեփուկի ծաղիկներից թուրմ պատրաստել:
Բամբակե բարձիկը թրջեք և դրեք աչքերին 10-15 րոպե: