Ի՞նչը կարող է վկայել կնոջ կյանքում սեքսի բացակայության մասին
ՖՈՏՈՏարածված կարծիքն այն մասին, որ կանայք կարող են առանց սեքսի էլ ապրել, անկասկած, սխալ է:
Նույնիսկ եթե գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարողանում են հաղթահարել ցանկությունը, ապա սեռական կյանքի բացակայությունը տեսանելի է նրանց արտաքինում և վարքում: Կանայք, որոնք իրենց գիտակցաբար զրկում են սեքսից, գիշերները տառապում են անքնությամբ: Դա տեղի է ունենում օքսիտոցին հորմոնի բացակայության պատճառով, որն արտադրվում է օրգազմի ժամանակ:
Բացի այդ՝ կնոջ մաշկը շուտ է ծերանում՝ կոլագենի պակասի պատճառով:
Այն արտադրվում է սեռական պարբերական հարաբերությունների դեպքում և մաշկը դարձնում է հարթ:
Առանց սեքսի ապրող կանայք շատ դյուրագրգիռ են (էնդորֆինի բացակայություն), հաճախ են կիրառում ցավազրկող դեղահաբեր, դառնում են մոռացկոտ, քանի որ սեքսն արյունը հարստացնում է թթվածնով, որը հոսում է ուղեղի կենտրոն, որն էլ իր հերթին պատասխանատու է հիշողության համար:
Սեքսից հրաժարվելն ազդում է նաև կանանց ինքնագնահատականի վրա, նրանք սկսում են դժգոհ լինել իրենցից: