Արագ նիհարելու ամենաարդյունավետ եղանակը
ՖՈՏՈՄեզանից շատերը մաղադանոսն օգտագործում են որպես համեմունք ապուրների, աղցանների և այլ ճաշատեսակների մեջ:
Թարմ և բուրավետ կանաչին ճաշատեսակներին ոչ միայն վառ համ և բույր է հաղորդում, այն նաև հարստացնում է ճաշերը վիտամիններով:
Մաղադանոսը նաև հզոր միզամուղ է, որը վերացնում է այտուցվածությունը, միզուղիների ինֆեկցիաները և այլ խնդիրներ:
Հենց մաղադանոսի՝ հեղուկն օրգանիզմից անվտանգ ձևով հանելու վրա է հիմնված EnterTrain-ի այսօրվա առաջարկած նիհարելու բաղադրատոմսը:
Մաղադանոսը՝ նիհարելու համար
Բաղադրիչների քանակը նշված է մեկ օրվա չափաբաժնի համար: Հաշվի առնելով լավ արտահայտված միզամուղ էֆեկտը՝ խորհուրդ չի տրվում ավելացնել նշված չափաբաժինը: Քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև հղիության դեպքում այս ըմպելիքը կարելի է խմել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
Բաղադրիչներ
- 5 ճաշի գդալ մանրացրած մաղադանոս
- 1 լ ջուր
Պատրաստման եղանակը
1. Եռման ջուր լցրեք մաղադանոսի վրա:
2. Թողեք թրմվի 20 րոպե և անցկացրեք թանզիֆով (марля):
Մաղադանոսն օրգանիզմից հանում է տոքսինները, ինչպես նաև արագացնում է նյութափոխանակությունը:
Խորհուրդ չի տրվում այս միջոցն օգտագործել հինգ օրից ավել: