Նա ամսական 5000 դոլար է աշխատում իր կիսամերկ լուսանկարներով. միայն տեսեք, թե ինչ մարմին ունի նա (Photo)
ՖՈՏՈՆորաձևության արդյունաբերությունը արդեն մի քանի տասնյակ տարի է, ինչ ողջ աշխարհի կանանց թելադրում է իր կոշտ չափանիշները: Դիզայներների քմահաճույքի շնորհիվ, որոնց համար ավելի հեշտ է զգեստ կարելի «տափակ կախիչների» համար, չափազանց նիհար կազմվածքը դարձավ գեղեցկության չափանիշ:
Տղամարդկանց ճաշակը, սակայն, շատ տարբեր է, և նրանցից շատերին դուր են գալիս փարթամ կազմվածք ունեցող կանայք:
Այս պատմության հերոսուհին ակնհայտ վկայություն է այն բանի, որ հակառակ սեռին կարելի է խելքահան անել նույնիսկ անկատար կազմվածքով:
Ամերիկուհի Սամերս Վոնխեսը 30 տարեկան է: Երկրորդ երեխայի ծնունդից հետո նա գիրացել է: Նրա մաշկը կորցրել է ամրությունը և ծածկվել ծալքերով ու ձգվածություններով: Սամերսը սկզբում սկսել է ամաչել իր տեսքից, սակայն ամուսինը շարունակ համոզել է նրան, որ Սամերսը աներևակայելի գեղեցկուհի է:
Ամուսնու խոսքերից ոգևորված Սամերսը համարձակվեց լուսանկար հրապարակել համացանցում: Նրա լուսանկարում հստակ երևում էր ցելյուլիտի՝ նարնջի կեղևի նման մաշկը: Ի զարմանս նրա՝ այդ լուսանկարը հավանության արժանացավ ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց կողմից, որոնց ինքնավստահություն էր ներշնչել լուսանկարը:
Այդ փոքրիկ հաջողությունից հետո Սամերսը գրանցվեց Patreon կայքում, որի օգտատերերը կարող են ցուցադրել իրենց ստեղծարար ունակությունները՝ սկսած երաժշտությունից և պոեզիայից, վերջացրած գեղանկարներով և լուսանկարներով: Այդ հարթակի առավելությունն այն է, որ մյուսները հեղինակներին վճարում են այնքան, որքան տեղին են համարում:
Սամերսի լուսանկարները հանրահայտ դարձան: Դրանց շնորհիվ նա սկսել է ամսական ավելի քան 5000 դոլար վաստակել: