Այս մրգի կեղևը հակաքաղցկեղային հատկություններ ունի
ՖՈՏՈBlogNews.am/Ամերիկացի գիտնականները պարզել են, որ խնձորի կեղևը հակաքաղցկեղային հատկություններ ունի: Վիսկոնսինի համալսարանի հետազոտողները փորձ են կատարել, որը ցույց է տվել, որ խնձորի կեղևում պարունակվող հակաօքսիդանտները կարող են դանդաղեցնել շագանակագեղձի քաղցկեղի բջիջների աճը, նաև օգտակար են կրծքագեղձի քաղցկեղի դեպքում:
Վերջին ուսումնասիրությունների ընթացքում գիտնականները պարզել են, թե ինչ է տեղի ունենում քաղցկեղային բջիջների հետ, երբ դրանք շփվում են Գալա տեսակի խնձորի էքստրակտի հետ: Պարզվել է՝ շագանակագեղձի և կրծքագեղձի քաղցկեղի բջիջներն ավելի դանդաղ են աճում և ավելի քիչ են գոյատևում: Փորձագետներն ուսումնասիրության արդյունքներից ելնելով՝ խորհուրդ են տալիս խնձորը կեղևով ուտել: