Ինչպես մեկ րոպեում սպիտակեցնել թևատակերը ու ազատվել տհաճ հոտից
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԲերանը ողողելու սիրված միջոց Listerine-ը պարունակում է շատ օգտակար նյութեր, այդ թվում՝ ծոթրին և էվկալիպտ, և կարող է օգտագործվել ոչ միայն բերանի խոռոչի առողջության պահպանման համար:
Ներկայացնում ենք Listerine-ի օգտագործման մի քանի կրեատիվ կիրառում, որոնց մասին հավանաբար չգիտեիք:
Սրբեք թևատակերը
Մի քիչ Լիսթերին լցրեք բամբակի վրա և դրեք թևերի տակ՝ այդ հատվածի բակտերիաները վերացնելու, տհաճ հոտը կանխելու և սպիտակեցնելու համար:
Քսեք խայթոցի վրա
Ատամնաբույժ-հիգիենիստ Քերի Իբերթսոնի խոսքով՝ Լիսթերինը կարող է միջատների խաթոցների և քորի կողմնակի ազդեցությունների դեմ պայքարի միջոց լինել:
Լցրեք զուգարանակոնքի մեջ
Մի քիչ Լիսթերին լցրեք զուգարանակոնքի մեջ ախտահանման և հոտազերծման համար:
Քսեք շան մորթու վրա
Լիսթերինը կարող է փոխարինել լվերի դեմ թանկարժեք սփրեյներին և ապրանքներին, որոնք օգտագործում եք շների համար: Այն նաև չի պարունակում քիմիական վնասակար նյութեր, որոնք կարող են վնասել կենդանուն:
Ոտքերի վաննա արեք
Ոտքերը Լիսթերինի մեջ պահեք 30 րոպե, դա կօգնի հեշտությամբ վերացնել եղունգի սնկերը: Ավելի ծանր վարակների դեպքում մի քիչ սպիտակ քացախ ավելացրեք խառնուրդին:
Քսեք մազերին
Լիսթերինը թեփի դեմ հրաշալի միջոց է: Այն ներմերսեք գլխամաշկի մեջ, մազերը սրբիչով փաթաթեք, վերջում լվացեք ջրով:
Քսեք դեմքին
Ուսումնասիրության համաձայն՝ ոչինչ ավելի լավ չի ազդում պզուկների դեմ, քան Լիսթերինը: Այն օգտագործեք օրական 2 անգամ (առավոտյան և երեկոյան):
Դրա մեջ սուզեք ձեր ատամի խոզանակը
Այն կարող է վերացնել ատամի խոզանակի վրայի միկրոբները: Մի քիչ Լիսթերին լցրեք բաժակի մեջ և ատամի խոզանակը դրա մեջ թողեք մի քանի ժամ՝ բակտերիաները վերացնելու և բերանի տհաճ հոտը կանխելու համար:
Դրեք զամբյուղի մեջ
Աղբամանի հոտը կանխելու համար հատակին Լիսթերինով թաթախված թղթե անձեռոցիկ դրեք:
Ցանեք էկրանի վրա
Լիսթերինը կարող է օգնել մաքրել հեռուստացույցի կամ համակարգչի էկրանն ավելի լավ, քան այլ միջոց: Այն լցրեք փափուկ գործվածքի վրա և սրբեք էկրանը՝ այն մաքրելու և ախտահանելու համար: Այն նաև անանուխի հոտ կթողնի քիմիական հոտի փոխարեն: