Փարիզի Սեն գետի վրա «լողացող» հացի փուռ կհայտնվի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզի առաջին լողացող հացի փուռը, որը ստացել է Moulin Seine անվանումը, Սեն գետի վրա կհայտնվի 2019 թվականի գարնանը: Այն կտեղակայվի Փարիզի յոթերորդ շրջանում:
Euromag-ի հաղորդմամբ՝ հացի փուռը տեղակայված կլինի ջրաղացի անիվի տեսքով կառույցում, այն կունենա նաև քաղցրավենիքների լաբորատորիա: Այնտեղ հնարավոր կլինի տեղում դեգուստացիաներ անել և ապրանքներ գնել:
Նախագիծը ճանաչվել է «Կերպարանափոխենք Սենը միասին» մրցույթի հաղթող, որն անցկացնում են մայրաքաղաքային շրջանների քաղաքապետարանները: Նոր նախագծի շնորհիվ ամենաօրիգինալ բարժաները, նավ-ռեստորանները և լողավազանները սովորական օբյեկտներ կդառնան:
Նշվում է, որ այստեղ հաց կթխվի, սակայն այն կհամապատասխանի ժամանակակից պահանջներին և շարժական կլինի:
Դեգուստացիայի համար այցելուներին կսպասարկի 12 տեղանոց երեք փոքր նավ: